Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել (ֆոտո)
Եգիպտոսում կործանված Airbus-321 օդանավի որոշ ուղևորներ հասցրել են թռիչքից առաջ լուսանկարներ անել ու հրապարակել սոցիալական ցանցերում: Մասնավորապես, ուղևորուհիներից մեկը հրապարակել է մի լուսանկար, որում, ըստ ամենայնի, իր ամուսինն է ու փոքրիկ երեխան: Կինը սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Ողջույն, Պիտեր, մնաս բարով, Եգիպտոս: Թռչում ենք տուն», փոխանցում է NTV-ն:
Վթարի ենթարկված Airbus-321-ը, որը եգիպտական Շարմ-էլ-Շեյխից չվերթ է կատարել դեպի Սանկտ-Պետերբուրգ, Եգիպտոսից ուղևորվել է մոսկովյան ժամանակով ժամը 6:21-ին: Օդանավում գտնվել են 217 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել