ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն այս պահին կապի մեջ է Ռուսաստանում և Եգիպտոսում Հայաստանի դեսպանատների հետ և փորձում է ճշտել` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են, թե՞ ոչ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Airbus-321-ը, որը եգիպտական Շարմ-էլ-Շեյխից չվերթ է կատարել դեպի Սանկտ-Պետերբուրգ, Եգիպտոսից ուղևորվել է մոսկովյան ժամանակով ժամը 6:21-ին: Օդանավում գտնվել են 217 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:
Lifenews-ը հրապարակել էր օդանավում եղած անձանց ազգանունները, որոնց մեծ մասը նույնն է, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամներ են եղել:
Նախորդող հրապարակումներ`
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը