ՌԴ նախագահը հանձնարարել է զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել
Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական էջից:
Հոկտեմբերի 31-ին, Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում վթարի է ենթարկվել: Օդանավը ռադարների էկրանից անհետացել է թռիչքից 23 րոպե անց:
Օդանավում եղել է 217 ուղեւոր և անձնակազմի 7 անդամ։ Նշվում է, որ նրանցից որևէ մեկը չի փրկվել:
ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով փոխանցել է, որ, ըստ նախնական տվյալների, օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել:
Բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձած ավիավթարի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՌԴ նախագահի հրամանագրով նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարավել է սգո օր:
Վթարի մասին կարդացեք նաև՝
Ավիաընկերություն. Մարդկային գործոնի մեղավորությունը բացառվում է
Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել