Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է
Տուլայում Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի փաստով հարուցվել է քրեական գործ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, քրգործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում, որը երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Ավտոբուսում գտնվողները ՀՀ քաղաքացիներ են, հայտնի է, որ 59 ուղևորից 50-ը տղամարդիկ են, 9-ը՝ կանայք:
«Կատարվածի ենթադրյալ մեղավորը՝ երկու վարորդներից մեկը չի տուժել, սակայն վթարից անմիջապես հետո եղել է շոկային վիճակում և չէր կարողացել բացատրություն տալ»,-գրում է աղբյուրը:
Ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները փոխանցել են, որ վարորդը դուրս է եկել այդ վիճակից և կարողացել է ոստիկաններին պատմել պատահածի պատճառների իր տարբերակների մասին:
«Նրա խոսքի հիման վրա երկու նախնական վարկած է կազմվել՝ տեխնիկական անսարքություն կամ մարդկային գործոն: Վարորդը պատմել է, որ տեխնիկական ինչ-որ անսարքություն է եղել, ինչի հետևանքով ավտոբուսն անկառավարելի է դարձել: Մենք քննարկում ենք նաև մարդկային գործոնը, վարորդը կարող էր ցրված լինել: Բոլոր հանգամանքները պարզվում են»,-ասել է Անդրեյ Յացևը:
Ավելի վաղ լրատվամիջոցները կասկած էին հայտնել, որ վարորդը ղեկին քնած է եղել, սակայն վարորդի պատմածներից հետո, ըստ ամենայնի, ոստիկանությունում այդ վարկածից հրաժարվել են:
Նշենք, որ կատարվածի առթիվ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:
Վթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան