ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մեկնել են Տուլայի մարզ` տեղում իրավիճակին ծանոթանալու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քիչ առաջ նման հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Տեղեկատվության տրամադրման կոորդինացումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Գործում են թեժ գծեր`
– Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
– ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:
ՏԿԱԻՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք):
Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Նախորդող լուրեր՝
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան