Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք):
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերաբար կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաև զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի վայր են մեկնել նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Նախորդող լուրեր՝
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան