Տուլայի ՃՏՊ-ից տուժած 10 քաղաքացի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է դիմել
Հատուկ չվերթով նախօրեին Երևան տեղափոխված Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներց ութն օդանավից անմիջապես տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, նրանցից 3-ի մոտ առկա է ողնաշարի վնասվածք, և տեղափոխումը կազմակերպվել է ռեանիմոբիլներով` մասնագետների հսկողությամբ: Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը կշարունակեն 12 վիրավորները։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի նրանց տեղափոխվել Հայաստան:
Այսօր ժամը 08.20-ի սահմաններում ՀՀ ՏԿԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրել են, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980 թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961 թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985 թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972 թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992 թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966 թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964 թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960 թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998 թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971 թ.)): Ժամը 08.18-ի դրությամբ ԲԿ-ում են գտնվում Ս. Մկրտչյանը, Ն. Երեմիշյանը, Կ. Սաֆարյանը, Ռ. Անտոնյանը և Կ. Մկրտչյանը:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների աճյունների տեղափոխումը օդանավակայանից կազմակերպել էր ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնը, որտեղից այսօր ժամը 10:00-ից դիերը հանձնվում են հարազատներին։
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 21.55-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել Տուլայի ՃՏՊ-ի արդյունքում տուժածներին և զոհերի դիերը տեղափոխող ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Ավտոբուսը, որը վթարի էր ենթարկվել, հայերին Ռուսաստանից տեղափոխելիս է եղել Երևան: Այն պատկանել է «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին:
Վթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
ՌԴ ՆԳՆ. Տուլայում վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու հետևանքով
Հայտնի են Տուլայում ավտոբուսի վթարի 32 տուժածների անունները, ովքեր այսօր կտեղափոխվեն Երևան
Տուլայում վթարից տուժածներից 12-ը կմնան Ուզլովայա քաղաքի և Կիրեևսկի շրջանի հիվանդանոցներում
Նախարար. Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող վթարից տուժածների մոտ առկա է դրական դինամիկա
Մոսկվայից Հայաստան եկող երկու ավտոբուսներում լուրջ անսարքություններ են հայտնաբերվել
Տուլայից զոհերին Երևան տեղափոխելու համար քիչ անց կիրականացվի հատուկ չվերթ
Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Զոհերի աճյունները Հայաստան տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը նախատեսվում է վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 20.00-ին
Տուլայում զոհվածների աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան
Ռուսաստանում հայերի միություն. Ցուցաբերում ենք աջակցություն զոհերի մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում
Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. Vesti.ru
Տուլայում վթարից տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են
Ազատության հրապարակում մոմավառություն է
Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են
Վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանձնաժողով
ԱՆ. Տուլայում վթարից տուժածների թվում կա մեկ անչափահաս
ՃՏՊ Տուլայում. ճշտվել են ևս 4 զոհերի անունները
Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է
Նախագահը հանձնարարել է ներկայացնել ՀՀ-ից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա