Տուլայի վթարից այսօր մահացած կնոջ աճյունի տեղափոխումը ևս կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած` այսօր լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով մահացած 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը ևս կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածքաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի համակարգման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայ համայնքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Այսօր լուսադեմին մահացել էր վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք:
Ավտոբուսը, որը վթարի էր ենթարկվել, հայերին Ռուսաստանից տեղափոխելիս է եղել Երևան: Այն պատկանել է «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին: Հոկտեմբերի 4-ին հատուկ չվերթով ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին և զոհերի դիերը տեղափոխել են Հայաստան:
Նախորդող հրապարակումներ՝
Տուլայի ՃՏՊ. Վթարից տուժած քաղաքացիներից երկուսը կտեղափոխվեն Մոսկվա
ԱՆ. Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում
Տուլայի ՃՏՊ-ից տուժած 10 քաղաքացի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է դիմել
ՌԴ ՆԳՆ. Տուլայում վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու հետևանքով
Հայտնի են Տուլայում ավտոբուսի վթարի 32 տուժածների անունները, ովքեր այսօր կտեղափոխվեն Երևան
Տուլայում վթարից տուժածներից 12-ը կմնան Ուզլովայա քաղաքի և Կիրեևսկի շրջանի հիվանդանոցներում Նախարար. Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող վթարից տուժածների մոտ առկա է դրական դինամիկա
Մոսկվայից Հայաստան եկող երկու ավտոբուսներում լուրջ անսարքություններ են հայտնաբերվել
Տուլայից զոհերին Երևան տեղափոխելու համար քիչ անց կիրականացվի հատուկ չվերթ
Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Զոհերի աճյունները Հայաստան տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը նախատեսվում է վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 20.00-ին
Տուլայում զոհվածների աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան
Ռուսաստանում հայերի միություն. Ցուցաբերում ենք աջակցություն զոհերի մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում
Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. Vesti.ru
Տուլայում վթարից տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են
Ազատության հրապարակում մոմավառություն է
Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են
Վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանձնաժողով
ԱՆ. Տուլայում վթարից տուժածների թվում կա մեկ անչափահաս
ՃՏՊ Տուլայում. ճշտվել են ևս 4 զոհերի անունները
Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է
Նախագահը հանձնարարել է ներկայացնել ՀՀ-ից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների