Յուրի Վարդանյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
Կեսգիշերից հետո, Երևան-Փարիզ չվերթով հայաստանյան մարզական մեծաթիվ պատվիրակությունը մեկնեց Փարիզ` մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիս քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մեր մարզիկները 2-րդ անգամ են մասնակցում միջազգային այս խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` օլիմպիականից հետո: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:
Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն 5 մարզաձևերում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս, ատլետիկա, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ: Վնասվածքի պատճառով ըմբիշ Միհրան Ջաբուրյանի փոխարեն Նիս է մեկնել Օհան Գիքինյանը (55 կգ): Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ևս 5 ըմբիշ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը (120 կգ ) և 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը, Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը:
Ձյուդո մարզաձևը Նիսում կներկայացնեն ` Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ): Թեթև ատլետիկա մարզաձևում կներկայանան հեռացատկորդներ` Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, Լևոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ Հովհաննիսյանը, Ամալիյա Շառոյանը (400 մ արգելավազք):
Սեղանի թենիս մարզաձևում հանդես կգան Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան): Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր: Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին