Գաբրիել Ղազարյանը ՀԱՕԿ-ի գործկոմի որոշումը դրական է համարում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ:
Նախարարի կարծիքով, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել՝ հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ: Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ:
Նախարարը գտնում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին կարող էր վնաս հասցնել ոչ միայն նրանց մարզական կենսագրությանը, այլ նաև Հայաստանի վարկանիշին միջազգային մարզական ասպարեզներում: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը