Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական խաղերի կազմկոմիտեի մի շարք անդամների
Մայիսի 25-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի որոշ անդամների: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Արագած Ախոյանը, Ռոլանդ Շառոյանը, Հարություն Յավրյանը, Էդիկ Մինասյանը և Մերուժան Տեր-Գուլանյանը: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման արարողության հետ կապված ընթացիկ հարցեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Քանի որ խաղերն անցկացվոմ են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգում է կազմկոմիտեի անդամ Խոսրով Հարությունյանը: Նա մանրամասն ներկայացրեց ջահի վառման և տեղափոխման աշխատանքների ընթացքի մասին:
Մինչև խաղերի մեկնարկը Համահայկական խաղերի ջահը կանցնի Հայաստանի մարզերով ու Սփյուռքի գաղթօջախներով: Խաղերի օրը՝ օգոստոսի 2-ին, այն կմտնի «Հրազդան» մարզադաշտ և կազդարարի ամառային 6-րդ խաղերի սկիզբը:
Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան