Համահայկական խաղեր. հաջորդ կանգառը՝ Վարդենիս
Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ջահակիրը և տարածքը պատահաբար չէին ընտրված:
«Այստեղ հավաքվելով՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի լավագույն դրսևորումներից մեկն են: Հենց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակության հետ է և ունի փայլուն ապագա»,- ասում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
Լևոնը, ընդունելով ջահը, հստակ գիտակցում է, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի ջահակիրը:
«Ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ»,- ասում է փոքրիկ զինվորն ու, առանց վայրկյան անգամ կանգ առնելու, վազում դեպի Վարդենիս տանող ճանապարհով:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ կանգառը Վարդենիսում է:
Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ին: Մրցումներն անց են կացվելու նաև Լեռնային Ղարաբաղում: Արցախցի մարզիկները վստահ են` խաղերում պարտվողներ չեն լինելու, կարևորը մասնակցությունն ու միասնությունն է: Իսկ գլխավոր հաղթանակն արդեն տարել են Արցախյան հերոսամարտում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան