6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է: Արցախից եկող Ջահը Գեղարքունիքի բնակիչները մեծ տոնախմբությամբ են դիմավորել Վարդենիսում: Ջահը հայրենի քաղաք տեղափոխելու պատիվն այս անգամ վերապահվել էր Հայաստանի կրկնակի փոխչեմպիոն, ըմբիշ Տիգրան Շաբոյանին: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի` Վարդենիս քաղաքն այս խաղերին ներկայանալու է 2 մարզաձևով` շախմատ և բազկամարտ: Նշված մարզաձևերից բացի, մարզն ընդհանրապես կներկայանա նաև սեղանի թենիսով և լողափնյա վոլեյբոլով: «Մեդալների ու առավել ևս դրանց գույների մասին չենք մտածում: Կարևորում ենք խաղերի գաղափարախոսությունը, որը լավագույն ձևով ընդգծված է խաղերի կարգախոսում ` Միասնություն սպորտով»,- ասում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի այս ջահը, որը վառվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, անցել է Արցախի շրջաններով, մինչև խաղերի մեկնարկը կանցնի նաև Հայաստանի բոլոր մարզերով և օգոստոսի երկուսին համայն հայության մայրաքաղաք Երևանում կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը: Ջահի երթուղու հաջորդ կանգառը Տավուշի Մարզի Բերդ քաղաքն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան