Համահայկական խաղերի ջահը Տավուշի մարզում է
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է: Սա այն ջահն է, որը վառվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել Քարվաճառում, Վարդենիսում, ապա` Բերդում:
Սահմանամերձ Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը: Այդ առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր մայրաքաղաքից և այլ մարզերից: Բերդում ջահն ընդունեց տավուշցի ծանրամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Եվրոպայի ռեկորդակիր Սերյոժա Մեժլումյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք մեր ուժն ու միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցներից են:
«Համահայկական խաղերի ջահի վառման արարողությունը մի առանձին տոնակատարություն է, որին յուրահատուկ մասնակցություն է ունենում նաև Տավուշի մարզը, մասնավորապես՝ Բերդ քաղաքը: Համահայկական խաղերը հայերի համերաշխության ևս մեկ դրսևորում են»,- ասաց մարզպետը:
Ջահի ընդունման առիթով Բերդում տոնական միջոցառումը շարունակվեց երգ ու պարով, մարզական խաղերով: Ջահը Բերդից ճանապարհվեց դեպի հարևան Լոռու մարզ` Վանաձոր քաղաք: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նախորդիվ`
Գանձասարում վառել են 5-րդ համահայկական խաղերի ջահը
Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական խաղերի կազմկոմիտեի մի շարք անդամների
Իշխան Զաքարյան. «Սփյուռքից արդեն 4000 հայտ է ստացվել»
Համահայկական խաղեր. հաջորդ կանգառը՝ Վարդենիս
6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան