Կարինե Դանիելյան. Քաղաքապետերից ինձ համար ամենաընդունելին Տարոն Մարգարյանն է եղել
Այլ տեսանյութեր
ՀԱՄԱՑԱՆՑ
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա խոսքերն է մեջբերել The Sun-ը։
77-ամյա կուրացող երաժիշտը լավագույն ֆիլմի համար մրցանակը հանձնել է երգչուհի Բրենդի Կարլիլի ընկերակցությամբ։
«Սա առանձնահատուկ երեկո է ինձ համար, քանի որ չգիտեմ՝ գիտե՞ք արդյոք, բայց շատ պատմություններ են եղել իմ տեսողության վատթարացման մասին: Ես պարզապես ուզում եմ բոլորին վստահեցնել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է: Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ իմ համահաղորդավար Ռիհաննայի հետ»,- կատակել է նա:
Կատակը հանդիսատեսի մոտ ընդունվել է ծիծաղով ու ծափահարություններով։
2024 թվականի ամռանը Էլթոն Ջոնը, վարակիչ հիվանդությունից հետո, հայտարարել էր աջ աչքի կուրացման մասին։ Նա դժգոհում է նաև ձախ աչքի տեսողությունից։
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Դատարանի որոշումը կայացվել է օգոստոսի 20-ին Լոպեսի կողմից ներկայացված ամուսնալուծության հայցից գրեթե 20 շաբաթ անց:
TMZ-ը նշել է, որ դերասանները համաձայնության են եկել ամուսնալուծության հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ՝ յուրաքանչյուրը պահպանելով այն, ինչ անհատապես ձեռք է բերել ամուսնության ընթացքում։ Աֆլեքը պահպանել է իր մասնաբաժինը Artists Equity պրոդյուսերական ընկերությունում: Նախկին ամուսինները լուծել են նաև իրենց ընդհանուր տան հետ կապված տարաձայնությունները։ Պայմանագրի պայմանները գաղտնի են։ Նշվում է նաև, որ կալվածքը վաճառվում է։
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա մարտի 25-ին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ակտիվիստները նշում են, որ նա չպետք է ելույթ ունենա Ռուսաստանում մերկ երեկույթին մասնակցելուց հետո, ինչպես նաև սոցիալական ցանցերում իր գրառումների պատճառով, որտեղ նա հաճախ օգտագործում է «մոսկվացիներ» բառը։
«Ռուսական համայնքը» հիշեցրել է, որ Լոլիտան Իսրայելի քաղաքացիություն ունի։
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները հրապարակվել են People կայքում։
49-ամյա Անջելինա Ջոլին հունվարի 3-ին ներկա է գտնվել Palm Springs միջազգային կինոփառատոնին։ Դերասանուհին հանրությանը ներկայացել է մազերի նոր կտրվածքով։
Դեկտեմբերի 31-ին People-ը հայտնել էր, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել վերջնականապես ավարտելու իրենց ամուսնալուծությունը, գործընթացը սկսվել էր դեռ 8 տարի առաջ։
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի ներսում, պատշգամբում ու բակում արված նոր լուսանկարներ է հրապարակել ու մաղթանք հղել։
Մեկնաբանողների մեծ մասը գիֆ-եր են թողել գրառման ներքո, շատերը գովել են նրա գեղեցկությունը, մի քանիսն էլ իրենց զայրույթն են արտահայտել։
«Շուշիում ֆոտոշարք անելուց հետո դու և կողակիցդ Շուշին հանձնեցիք թուրքին` այն անվանելով դժգույն ու դժբախտ քաղաք, որը ձեզ հարկավոր չէր։ Հիմա ՀՀ կառավարության շենքն ես դարձրել քեզ ցուցադրելու գործիք։ Այ անկիրթ, երբ պիտի հասկանաս, որ Պետության խորհրդանիշները անձեռնմխելի պետք է լինեն, երբ պիտի անկիրթ ուղեղդ մտնի այդ պարզ ճշմարտությունները։ Չե՞ս հոգնել դատարկությունդ ի ցույց դնելուց, աղջիկ ջան։ Մի լուրջ բան արած կա՞ս ողջ կյանքիդ ընթացքում։ Ամոթ է, հայ ժողովուրն արդեն զզվել է ձեր դատարկաբանությունից, որը 7 տարի է տեղի է ունենում հայ ժողովրդի վճարած հարկերի հաշվին»։
«Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս մի քիչ լուրջ ու համեստ լինելը չեր խանգարի»։
«Բավական է քեզ ռեկլամես։ Միայն շորերդ փոխելով էությունդ չի փոխվում։ Միևնույն է, մոդել դառնալուց շատ հեռու ես։ Ամենուրեք քիթդ խոթում ես, թալանչի»։
«Անհարկի ֆոտոսեսիայի փոխարեն մի նկար դրվեր, շատերս կից տեքստը սիրով կկարդայինք։ Հարիր չէ սա ձեր կարգավիճակին»։
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ կյանքի նման...
Ամեն բանի համար շնորհակալ եմ Աստծուն, ամեն շնչածս պահի ու ապրածս փորձության,
Ամեն Լույսի ու Ստվերի համար:
Երախպարտ եմ ընկերներիս, որոնց հետ աշխատում ու ապրում եմ՝ամեն պահի Սիրո և հոգատարության անասելի չափաբաժնով...
Նոր տարում կամփոփեմ «հինը», հիմա միայն երազում եմ տեսնել Մարդկանց ում կարոտում եմ, ու չեմ տեսել մի դար, ապրել իմ ԱՌՈՂՋԱՑԱԾ երկրում, որով շնչում եմ, ու Աշխարհով մեկ ունենալ բազում բանաստեղծական երեկոներ՝ անվերապահ սիրո փախանակմամբ))
.... ու թող վերջում հնչի մանկան ճիչ սիրող սրտերի ծիծաղ ու լինեն միայն Երջանկության ծովեր Մարդկանց աչքերում, ոչ ՝ ցավի ու դժբախտության օվկիաններ...
ԳԱԼԻՔ ՍՈւՐԲ ԾՆՆԴՈՎ ԹՈՂ ՆՈՐ, ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻ ԼԻՆԻ
չէ՞ ուրեմն
ԱՄԵՆ, Ձեր չհոգնող, չընկճվող ու միշտ երիտասարդ»:
Դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել, որը կարող եք դիտել այստեղ։
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։
«Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։
Նշենք, որ վերջին օրերին Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրեր տարածվեցին։ Լուրն ամուսինները ո՛չ հերթել են, ո՛չ էլ՝ հաստատել։ Սակայն Անին սոցիալական էջից ջնջել է Անդրեի հետ համատեղ լուսանկարները։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան...
Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր «քրչ֊դաստի» պարագլՈխը ե՞րբ է իր կողակցին ու «աշոտամայրամիԳին» պատվոգրեր տալու, օրինակ` արցախյան վերջին պատերազմում զոհվածի մորը բռնել տալու կամ Վանեցյանին ցինիկ նանակ գրելու համար...»։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը շնորհակալագրեր է հանձնել իր երկու աղջիկներին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին՝ COP29-ի ժամանակ «արդյունավետ» աշխատանքի համար:
Անահիտ Սիմոնյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել որդու՝ Արմանի հետ՝ կից գրելով․
«Շնորհավոր Ամանոր, ընկերներ:
2025 թվականն արդեն մոտենում է,և ժամանակն է նոր երազանքների, նոր ձեռքբերումների ու նոր ժպիտների։ Այս տարի մեզ համար փոփոխությունների, աճի և, իհարկե, անսահման սիրո ժամանակաշրջան էր։ Ես և որդիս շնորհակալ ենք ձեր աջակցության, բարի խոսքերի ու ջերմ պահերի համար, որոնք կիսել եք մեզ հետ։
Թող 2025 թվականը ձեզանից յուրաքանչյուրին բերի առողջություն, երջանկություն և ամենանվիրական ցանկությունների իրականացում։ Թող ամեն օրը լցված լինի լույսով, ոգեշնչմամբ եւ ուրախությամբ: Իսկ ձեր սիրելիները թող միշտ ձեր կողքին լինեն՝ հիշեցնելով, որ կյանքում ամենակարևորը սերն է։
Եվ, իհարկե, մի քանի հատուկ խոսք որդուս համար.
Սիրելի՛ս, թող այս տարին քեզ տա նոր բացահայտումներ, հետաքրքիր արկածներ և քաջություն՝ երազելու ամենաանհավանական բաները: Դու իմ հպարտությունն ես, իմ ոգեշնչումը և իմ ուժը: Ես միշտ կողքիդ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում»։
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ «վայելելու Սրբուկի համերգային ծրագիրը»։
Այդ մասին ասվում է տարածված հաղորդագրության մեջ։