ՀԱՄԱՑԱՆՑ

16:23 Աշխարհում
Անջելինա Ջոլին հասել է վտանգավոր քաշի. երկրպագուներն ահազանգում են

Երկրպագուներին լրջորեն անհանգստացնում է դերասանուհի Անջելինա Ջոլիի չափից ավելի նիհարությունը։ Այս մասին գրում է In Touch Weekly-ն։

kp.ru-ն նշում է, որ վերջերս «Թոնի» մրցանակաբաշխության  ժամանակ շատերը նկատել են, որ Ջոլին շատ նիհար է։ Ինսայդերը նշել է, որ Անջելինան այժմ ընդամենը 44 կիլոգրամ է։ Նա ասել է, որ դերասանուհին գիտի՝  եթե բաց զգեստ հագնի, բոլորը կխոսեն իր նիհարության մասին։

«Նա ոչ այնքան ուշադրություն է պահանջում, այլ այն, որ վստահ է իր արտաքինի վրա: Էնջին սիրում է իր մարմինը և արտաքին տեսքը, և նա սիրում է այն ցուցադրել», - ասել է նա:

Բացի այդ, ինսայդերն ընդգծել է, որ դերասանուհու «պատերազմը» Բրեդ Փիթի հետ, հատկապես նրանց վեց երեխաների խնամակալության շուրջ, վնաս է հասցրել նրան: Նա նշել է, երբ Ջոլին նյարդայնանում է, չի ուտում։

14:30 Աշխարհում
Բացահայտվել են ծանր հիվանդությամբ տառապող Սելին Դիոնի անձնական կյանքի մանրամասները

Ծանր հիվանդություն ունեցող երգչուհի Սելին Դիոնը ոչ մեկի հետ չի հանդիպում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նրա շրջապատից ինսայդերներից մեկը պատմել է, որ 56-ամյա Սելին Դիոնը, ով տառապում է մկանային կոշտություն հիվանդությամբ,  ներկայումս հետաքրքրված չէ հարաբերություններով: Աղբյուրի համաձայն՝ փոփ երգչուհու առաջնահերթությունը ընտանիքն ու առողջությունն են, որոնք զբաղեցնում են նրա ժամանակի մեծ մասը, որին հաջորդում են բեմ վերադառնալու պլանները։

«Տղամարդը պետք է լինի աուպերմեն, որպեսզի երգչուհին նրան հնարավորություն տա և համաձայնի ժամադրության», - ավելացրել է ինսայդերը:

Գազետա.ռու-ն գրում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, որը կոչվում է մկանային կոշտություն: Այն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, որն առաջացնում է անվերահսկելի, ցավոտ մկանային սպազմ: Բուժման ընթացքի պատճառով երգչուհին չեղարկել է մոտ 40 համերգ։

12:20 Աշխարհում
Քենդալ Ջենները թափանցիկ շրջազգեստով և ոտաբոբիկ լուսանկարվել է Լուվրում

Սուպերմոդել և գործարար Քենդալ Ջեները թափանցիկ շրջազգեստով ու ոտաբոբիկ լուսանկարվել է Լուվրում՝  Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավի առջև: Ռեալիթի շոուի աստղը Instagram-ում լուսանկար է հրապարակել:

28-ամյա Քենդալ Ջենները սև տոպով է՝ մեջքը բաց, որը համադրել է թափանցիկ շրջազգեստի հետ։ Սուպերմոդելն առանց կոշիկի է։ Նա լուսանկարվել է հետևից՝ հայտնի կտավը դիտելու ընթացքում։

11:49 Աշխարհում
«Առաջին անգամ սարսափելի տեսք ունի». Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դուր չի եկել երկրպագուներին

54-ամյա Նաոմի Քեմփբելը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացել է Chanel-ի ցուցադրությանը։ Աստղի ելքը վրդովեցրել է նրա երկրպագուներին։ Սուպերմոդելը լրիվ այլ տեսք է ունեցել, քան սովորաբար։

«Հնարավոր է, դրա պատճառն այն է, որ փայլուն զգեստն այնքան էլ չէր համապատասխանում նրա կազմվածքին։ Այնուամենայնիվ, նրա երկրպագուները վախենում են, որ պատճառը վիրաբուժական միջամտությունն է»,- գրում է lady.mail.ru կայքը։

«Կզակի իմպլանտա՞ն, թե՞ վատ ֆոտոշոփ», «Ինչու՞ է նման մեծության աստղն այսպես փչացնում իր դեմքը», «Աստված իմ, Նաոմին առաջին անգամ սարսափելի տեսք ունի կյանքում», «Ե՞րբ նրանք բոլորը կհասկանան, որ միջամտությունները հանգեցնում են այլանդակության». այսպես են արձագանքել մոդելի երկրպագուները։

Նշվում է, որ այժմ նա գրեթե ամբողջությամբ զբաղված է իր երեխաներով։ Նաոմին առաջին անգամ մայր է դարձել 50 տարեկանում։

Ավելի վաղ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հարցազրույց էր տվել The Times-ին, որտեղ պատմել է, որ իր երեխաները ծնվել են փոխնակ մայրության միջոցով։


 

17:37 Հայաստան
Արմինե Օհանյան. Անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Ինչո՞ւ է համեստ, ամաչկոտ, քչախոս, զուսպ մարդն արագությամբ` ուղղակի մի քանի տարում կատաղում, հաբրգում, լկտիանում, դառնում ամբարտավան ու անպատկառ: Այո, ճիշտ եք` նման արագությամբ միայն մի բան կարող է մարդուն փչացնել` բարձր պաշտոնը:

Նա արագ մոռանում է, թե ով է ինքը, որտեղից է եկել, ում շնորհիվ է հասել այդ «բարձունքին», և սկսում է «վերևից նայել» մարդկությանը: Դրա համար, իհարկե, ե՛ւ օբյեկտիվ պատճառներ կան, ե՛ւ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ շրջապատը սկսում է ինտենսիվ փչացնել նրան` քծնել ու երկտակվել: Նա սկսում է տեսնել մարդկության բոլոր արատները, թե ինչ ստորությունների են պատրաստ մարդիկ` հանուն փողի ու պաշտոնի:

Տեսնում է, թե ինչպես են իրենց մեծարում և հնազանդվում իրենցից շատ ավելի արժանավոր` գիտելիքներ ու փորձ ունեցող մարդիկ, որոնք երբեմն նաև պատրաստ են նվաստանալ պաշտոն զբաղեցնող անձանց առաջ: Բայց մեծ դեր է խաղում նաև այն, որ անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել, փող աշխատելու անհաշիվ հնարավորություններ:

Առհասարակ` գայթակղություններին դիմանալը հեշտ բան չէ․ դրա համար մարդը պետք է լավ դաստիարակություն ստացած լինի, բարոյական արժեքներ դավանի, իր հեղինակությունը նյութական արժեքներից բարձր դասի, գոնե` աստվածավախ լինի: Իսկ փողոցից կաբինետներում հանկարծ հայտնված, փողի համն առած այս մարդկանց մեծ մասը նշածս որակները չունի:

Եվ մեր աչքի առաջ այդ մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող էին ոչ վատ քաղաքացիներ լինել` օրինավոր ու պարկեշտ, կարող էին քաղհասարակություն լինել և զսպաշապիկի դեր խաղալ իշխանության ներկայացուցիչների համար, լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել»։

09:49 Աշխարհում
Բեն Աֆլեքն «ակնարկել» է Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին

Լրատվամիջոցները քննարկում են հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հնարավոր ամուսնալուծությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բաժանման մասին լուրերի տեղիք է տվել Աֆլեքը, ով ընթրիքի էր գնացել դստեր Վիոլետի հետ՝ առանց ամուսնական մատանու: Դերասանը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն լրագրողները ենթադրել են, որ դա վկայում է Լոպեսի հետ բաժանման մասին։

kulturomania.ru-ն գրում է, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են  2021 թվականին, սակայն շուտով նրանց բաժանման մասին լուրեր են հայտնվել։ Լրագրողները գրել են, որ զույգը չի կարողանում հաշտվել Աֆլեքի բարդ բնավորության պատճառով։

Աղբյուրները հայտնում են, որ Աֆլեքն ու Լոպեսն այժմ առանձին են ապրում: Տունը, որը նրանք վերցրել են 30 տարվա հիփոթեքով, նախատեսվում է վաճառել։
 

16:35 Հայաստան
Ինձ գրկիր ամուր. Արփի Գաբրիելյանը լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ նկարահանված նոր տեսահոլովակից

Մոդել, դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ նոր դուետով է հանդես եկել։ Երգը կոչվում է  «Ինձ գրկիր ամուր»։ Տեսահոլովակը վեց օրում մի քանի հարյուր հազար դիտում է ունեցել։

Արփի Գաբրիելյանը սոցցանցերի իր էջերում տեսահոլովակի նկարահանման ընթացքից լուսանկարներ է հրապարակել։




14:14 Հայաստան
Աննա Հակոբյանը դուստրերի հետ նախաճաշել է սրճարանում

«Երևանյան նախաճաշ»․ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այդպես է վերնագրել այսօր Ինսթագրամի իր էջում  հրապարակած տեսանյութը։

Տեսանյութում նա դուստրերի հետ զբոսնում է Երևանում , հետո նախաճաշում երևանյան սրճարաններից մեկում։

09:31 Հայաստան
Դորտմունդում կայացել է Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը

 Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 16-ին կայացել է հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը:

«Մենք» երիտասարդական միության նախաձեռնությամբ հեղինակը տեղի հայ համայնքին ծանոթացրել է «Տիգրան Մեծ» և «Արտավազդ արքա» հեքիաթագրքերը:

Միջոցառման ընթացքում ներկա գտնվողները հնարավորություն են ունեցել վայելելու գեղեցիկ նկարազարդումներով, որակյալ գրքերը, հանդիպել դրանց գլխավոր կերպարներին և ավելին իմանալ Արտաշեսյան թագավորական տոհմի մասին: Բացի այդ, նրանք կարողացել են հարցեր տալ Արփի Մաղաքյանին և լսել հեքիաթների ստեղծման գաղտնիքների մասին:

«Արփին իր էությամբ լի է անսահման ջերմությամբ ու լույսով, որոնք նա փոխանցում է շրջապատին. այս շնորհը տրված է ոչ բոլորին: Արփին անպայման պետք է հաճախ հանդիպումներ ունենա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, դա չափազանց կարևոր է հայ համայքնի համար»,- ասել է «Մենք» միության ղեկավարներից Հունան Եղոյանը։

Գերմանիայի բնակչուհի Անի Բոշիկյանն իր հերթին նշել է. «Չափազանց ուրախ ենք, որ կարողացանք ծանոթանալ Արփիի հետ: Մեր երեխաների գրադարանը համալրվեց ևս երկու գրքով, այն էլ ի՜նչ հիասքանչ գրքերով»։

«Դժվարությունները, հոգնածությունը չքվում են, երբ մտնում ես մի մեծ սրահ, որտեղ հայի սիրուն աչքեր են... Այդ աչքերում այնքան կարոտ կա, այնքան բառեր կան չասված... այնքան հայրենիքի, արմատի մասին նորն իմանալու ցանկություն կա»,- ասել է հեքիաթագիրը։

«Մենք» երիտասարդական միությունը և հեքիաթագիր Արփի Մաղաքյանը պայմանավորվել են առաջիկա համագործակցության մասին։

Արփի Մաղաքյանը բնակվում է ՀՀ-ում, նա ունի տպագրված երեք հեքիաթագիրք՝ «Երևանյան հեքիաթներ» (2019), «Արևի համբուրած Շուշին» (2022), «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023), «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024)։

22:29 Աշխարհում
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին

Հունիսի 14-ին իտալական Տոսկանայում կայացել է հայտնի Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանի և ընտրյալի՝ Զլատայի  հարսանեկան արարողությունը։ 

sport24.ru-ն գրում է, որ հարսանիքին մասնակցել են նաև ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները:

 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}