ՀԱՄԱՑԱՆՑ

15:28 Հայաստան
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է

ԱԺ Պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանի դուստրը՝ Անին ամուսնացել է։ Նրա ընտրյալի անունը Գոռ է։ Ինսթագրամի իր էջում Անին լուսնակարներ ու տեսանյութեր է հրապարակել, իսկ ավելի վաղ փակագծեր էր բացել իր սիրո պատմությունից.

«3 տարի.  Պատերազմի արդյունքւոմ ծնված մի ամբողջ կյանքի համար իմ խաղաղություն։ Էնքան եմ սիրում անհավանական բաներ հաղթահարած ուժեղ էս երկուսին»։
 

Հարսանիքը տեղի է ունեցել անցած շաբաթ, ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ, դաշնակցականներ։ Ականատեսները պատմել են, որ Գեղամ Մանուկյանը դստեր հարսանիքին չի պարել, քանի որ եղբայրը՝ Դավիթը Բաքվի բանտում է։


14:32 Հայաստան
Ինչի՞ վրա են ծախսվում համատիրության հավաքված գումարները. Քաղաքացու ձայնը

«Ախ այդ համատիրությունները... պետք է լրիվ նոր համակարգ իրեն սպառածի փոխարեն»,-գրում է ֆեյսբուքյան օգտատեր Վահե Սարգսյանն ու մանրամասնում խնդիրը.

«Շենքերում մարդ կարող է վերցնել բնակարան կամ առաջին հարկերում հասարակական տարածք, և նորոգման առաջին իսկ օրերից բախվում համատիրության չաշխատող  համակարգին։
Մարդ լուրջ ծախսեր անելով փոխում է թե՛ ԸՆԴՀԱՆՈՒՐ կոյուղագծերի հին և վնասված չուգունե խողովակները, թե' ԸՆԴՀԱՆՈՒՐ ջրագծերի հին և մաշված խողովակները։ Կրկնում եմ` դրանք հանդիսանում են ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, անկախ նրանից, որ անցնում են տվյալ բնակարանի և հասարակական տարածքի միջով, քանի որ դրանք ծառայում են ԱՄԲՈՂՋ ՇԵՆՔԻՆ։
Բայց համատիրության նախագահները փորձում են հակառակը պնդել, որ դրանք ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԵՆ, այլ հանդիսանում են սեփականատիրոջ տնօրինման առարկա։

Հետևաբար` դրանց ամբողջ ծախսերն ընկնում են սեփականատիրոջ վրա։

Այդ դեպքում` ո՞րն է համատիրության «տարածքը», և ինչի՞ վրա են ծախսվում հավաքված գումարները։ Ըստ համատիրության պատասխանատուների` դրանք տանիքներն են, վերելակների տեխնիկական սպասարկման (հոսանքի ծախսը առանձին է էստեղ) ծախսերը և նկուղից մինչև Վեոլիա ջրի ցանցին միանալու կոյուղատարի վերահսկողությունը։

Էդքանը կարծես, ուրիշ բան չկարողացան ասել։

Առաջին հայացքից կարծես ժողովրդավարական հիմունքներով ձևավորված կառավարման մարմին հանդիսացող համատիրությունը, որը ձևավորվում է շենքի կամ շենքերի բնակիչների ժողովներով, իրականում իրեն սպառած համակարգ է. ոչ վերահսկողություն կա, ոչ միջոցների ծախսման թափանցիկ մեխանիզմ։

Ամեն դեպքում` քանի չի ներդրված նոր համակարգ, սա թող չդիտվի իբրև չվճարելու կոչ կամ հորդոր։ Ինքս, անկախ ամեն ինչից, ամենաբարեխիղճ վճարողն եմ։ Սա ուղղակի քննարկեցի ավելի լավ համակարգ ներդնելու մասին մտածելու համար»։

12:20 Հայաստան
Սիրուշո. Ամեն երգ չէ, որ արվում է հրապարակելու նպատակով

Հայտնի երգչուհի Սիրուշոն երկրպագուներին նոր երգ ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակից հատվածներ է ներկայացրել։

««Օյլե»-ն տրամադրություն է… Առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է, որոնք ինձ համար ավելի անձնական են… Բայց հետո երբեմն որոշում եմ դրանցից կիսել իմ ունկնդիրների հետ։

Ամեն երգ չէ, որ արվում է հրապարակելու նպատակով) Սակայն հավատարիմ երկրպագուներիս հետ ուզում եմ երբեմն կիսել նաև այս ստեղծագործություններից…)

Վաչե Տեր-Եղիշյանը տաղանդավոր երաժիշտ է, ում հետ միասին ստեղծել ենք այս երգ-տրամադրությունը, նա գործիքավորել է նաև «301»-ը: Հասկանալու համար, թե ինչ տարբեր կարող են լինել ստեղծագործողների տրամադրությունը ու ստեղծած աշխատանքը, կարող եք լսել երկու երգն ու զգալ։

Իսկ այ վաղը… Վաղվան սպասեք»։

17:10 Հայաստան
Այս բոլորը եղած չլիներ. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«2020-ի պատերազմը եղած չլիներ, 5 հազարից ավելի ջահել-ջիվան կորուստները տված չլինեինք, նոյեմբերի 9-ի ստորացուցիչ փաստաթուղթը ստորագրված չլիներ, 2021-22-23-ի հարձակումները, ադրբեջանցիների առաջխաղացումները, լկտիանալը, Արցախի հայաթափումը, Արցախի 8 գործիչներին Բաքվի բանտ ուղարկելը, Տավուշից հող հանձնելը... այս բոլորը եղած չլիներ:

Ջհանդամը, թե ՔՊ-ականները չէին հղփանա, ՍԴ-ն ու դատարանները Նիկոլը չէր գրավի, ընդդիմությանը չէին ծեծի ու բանտերը լցնի, ամեն օր մի անհեթեթ ելույթ ու սխալ օրենք չէին ընդունի, Արագածն Արարատին չէին հակադրի...

Այդ բոլորի հետ կհաշտվեինք, կհամարեինք` «մեզ հասնում ա»: Եթե չենք կարողանում նորմալ իշխանություն ձևավորել, նորմալ ղեկավարներ աճեցնել: Կհամարեինք, որ դա մեր հազարամյա հալածանքների ու պետականություն չունենալու, անգրագիտության, աշխարհից մեկուսացվածության, կրթական համակարգի ու ծախվող էլիտայի մեղքով է, կհաշտվեինք այդ իրողությունների հետ: Ամեն օր մի պուճուր բան կգտնեինք` ուրախանալու:

Կասեինք` ոչինչ, որ Տիգրան Ավինյանը «զոռով-շառով» է քաղաքապետ դարձել, տեսեք` Աջափնյակում գարաժներ է քանդում, խաղահրապարակ սարքում, գովազդային անճոռնի վահանակներն են հանում, վերջապես Մաշտոցի պողոտայի գետնուղին նորոգեցին...լավ է:

Կծիծաղեինք Նիկոլի հեծանիվ քշելու վրա, թեթև կտանեինք Բագրատ սրբազանի պարտությունը, հումոր կանեինք ընդդիմության սխալների վրա: Կուրախանայինք, որ Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվի առաջնությունը կայանալու է Երևանում, Աջափնյակի մետրոյի կառուցումն ավարտվելու է 2030 թվին»։

16:51 Հայաստան
Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը

Ռեալիթի շոուի 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ծննդյան տոնի խոսակցության գլխավոր թեման։ Քիմ Քարդաշյանը Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերի հետ պարելիս սալտո է արել։

Քարդաշյան-Ջեններ հեռուստատեսային ընտանիքը նշել է Քլոեի 40-ամյակը։ Միջոցառմանը երգել է նաև Սնուփ Դոգը։

Երեկույթն անցկացվել է կովբոյական ոճով։ Քիմն ի սրտե զվարճացել, գրում է Mirror-ը։ Ուրախության գագաթնակետին Բրիթնի Սփիրսի մենեջերը գլխիվայր պտտել ու իջեցրել է Քիմին։ Պահը ֆիքսել են տեսախցիկները, տեսանյութը հայտնվել է համացանցում։

Ամերիկացի դերասանուհի  Քեյթ Հադսոնը հրապարակել է կադրերը։

«Ընդհանրապես չեմ հիշում սա,  բայց շնորհակալ եմ Քեյթ Հադսոն։ Մենք  երեկույթի ընթացքում նման բան արեցիքն մի քանի անգամ։  Գրողը տանի, կուզեի, որ ինչ-որ մեկը ինձ խրախուսեր ու նման տեսանյութեր աներ մինչև  «Պարեր աստղերի հետ» հաղորդումը: Այդ դեպքում ես  կարող էի մի քիչ երկար մնա շոուում»,-իր բլոգում կատակել է Քիմը։


 

11:05 Հայաստան
Օգնական. Ալեն Սիմոնյանի լուսանկարն ունի 2 տարվա վաղեմություն

Ալեն Սիմոնյանի օգնականն արձագանքել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից ինսթագրամյան լուսանկարների վերաբերյալ մամուլի հրապարակումներին.

«Առավոտից մեր մամուլը թնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իբր Իսպանիայում հանգստի մասին լուրից։

Այն, որ լուսանկարը ուներ 2 տարվա վաղեմություն, հարցի մի կողմն է միայն։

Հետաքրքիրն այն է, որ չնայած քիչ առաջ ՔՊ-ն հաղորդեց այսօր կուսակցության վարչության նիստ գումարելու մասին, որին մասնակցել էր նաև պարոն Սիմոնյանը, բայց մեր հարգելի լրատվամիջոցների գործընկերները ոչ միայն չհեռացրեցին այդ կեղծ լուրը, այլև հակառակը` նույնիսկ այն դրել են գովազդի տակ։

Հ.Գ. Հարգելի գործընկերներ, սիրով սպասում եմ ձեր հերքումներին` իհարկե նույն ջերմեռանդությամբ, ինչպիսին որ կեղծ լուրը տարածելիս էր»։

16:57 Հայաստան
Անի Լուպեի լողազգեստով նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Անի Գրիգորյանը, որն առավել հայտնի է Անի լուպե բեմական անունով, ինսթագրամիր իր էջում լողազգեստով նոր ֆոտոշարք է հրապարակել։

«Միայն երազանքներն են ինձ ողջ պահում»,-լուսանկարներին կից գրել է նա։

Հրապարակված լուսանկարներում երրում է, որ դերասանուհին գեղեցիկ կազմվածք ունի, նախորդ տեսանյութերում ու լուսանկարներում նա ցույց է տվել, որ ակտիվորեն մարզվում է։

15:04 Հայաստան
Արմիեն Օհանյան. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Փաշինյանը` հողեր հանձնած

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, որոշ պատմական փաստեր տասնամյակների ընթացքում նաև խեղաթյուրվում են, բայց, մեծ հաշվով, մարդկության հիշողությունը ջնջում է անկարևորը` թողնելով կարևորը: Եվ ժամանակակիցները որքան էլ փորձեն բացասական կերպարներին ներկայացնել նաև դրական լույսի ներքո, նրանց մարդկային որակները նշել, մարդկության պատմական հիշողությունը փոխել, խմբագրել հնարավոր չէ:

Դրա համար էլ, ասենք, Ստալինի, Լենինի, Հիտլերի կերպարների մեջ դրական բան որոնելն անիմաստ գործ է: Այո, Ստալինը ժուժկալ ղեկավար է եղել, իր մերձավորներին թույլ չի տվել, որ հղփանան, պատերազմ է հաղթել, բայց նա պատմության մեջ մնացել է որպես 37 թվի հեղինակ: Չերչիլին մարդկությունը հիշելու է որպես իր երկրի մեծ հայրենասերի, ով ծանր պահին պետության ղեկը ստանձնելով, պայքարի է կոչել իր ազգին և դարձել Մեծ Բրիտանիայի հերոսը:

Ջորջ Բուշին մարդկությունը հիշելու է Իրաք ներխուժման որոշմամբ, որքան էլ փորձեն արդարացնել այդ քայլը: Պուտինը պատմության մեջ մնալու է եղբայրական ուկրաինական ժողովրդին հայտարարված եղբայրասպան պատերազմով: Զելենսկին հիշվելու է որպես Ուկրաինան կործանած ղեկավար, անկախ նրանից, թե ինչ հուսահատ պայքար է մղում` չհանձնվելով: Իլհամ Ալիևը հիշվելու է որպես հողեր նվաճած, նախկին պարտությունները սրբագրած ղեկավար:

Մեր երկրի ղեկավարներն էլ են հիշվելու նույն չափանիշով` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անկախ իրենց բոլոր սխալներից, անգամ` ընտրություն կեղծելուց, պատմության մեջ մնալու են որպես հող նվաճած, հաղթած ու հաղթանակը պահած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը` երկիրը պարտության տարած, հողեր հանձնած, հայ ժողովրդին մեծ կորուստներ պատճառած վարչապետ»։

08:20 Հայաստան
ԼԱԼԱՆ ներկա. Մնացականյանի ամուսինը կնոջը բանաստեղծություն է նվիրել

Կյանքից անժամանակ հեռացած հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսինը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ, բեմադրիչ Աշոտ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում 1984թ. գրված բանաստեղծություն է հրապարակել, որը նվիրել է սիրելի կնոջը։

«ԼԱԼԱՆ  ներկա ,,․․․և գաս Դու․․․,, 1984թ․


 

22:20 Հայաստան
Սուրեն Պապիկյանը՝ քավոր. մեծ խնջույք Գյումրիում

Հրապարակի տեղեկություններով՝ օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա» հոլում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եղբոր՝ Արթուր Պապիկյանի երեխաների մկրտության արարողությունը։

«Հիշեցնենք, որ Արթուր Պապիկյանը Գյումրու փոխքաղաքապետն էր, ով կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո հանդիսանում է ավագանու անդամ։

Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերը և այլ պաշտոնյաներ։

Մեր տեղեկություններով, մարզպետ Մուշեղ Մուրադյանը չի մասնակցել, սակայն եղել է հրավիրյալների ցուցակում։

Քավորը եղել է Սուրեն Պապիկյանը, ով խնջույքին մասնակցել է կնոջ և դստեր հետ։

Մկրտության արարողությունը իրականացրել է Արթիկի թեմի հոգևորականներից Տեր Եղիշե քահանան, ով ոչ միայն չի մասնակցել Երևանում տեղի ունեցող Սրբազան պայքարին, այլ նաև մտերիմ հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի և ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ»,- գրում է կայքը։ 

 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}