ՀԱՄԱՑԱՆՑ

22:24 Հայաստան
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Rolls-Royce Cullinan-ով՝ Մոնտե Կառլոյում

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  Rolls-Royce Cullinan-ով այցելում Մոնտե Կառլոյի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը։

168.am կայքը գրել է. «Այսօր տեսանյութ է հրապարակել Մոնակոյի հարուստ կյանքի վայելքների մասին պատմող ինստագրամյան էջերից մեկը։ Կարծես թե տեսանյութն արվել է օգոստոսի 20-ին:

Մոնտե Կառլոյի հայտնի, ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկին՝ Hôtel de Paris-ին են մոտենում աշխարհի մեծահարուստները, նրանց դիմավորում են հյուրանոցի աշխատակիցները, այնուհետև Rolls-Royce Cullinan-ով հյուրանոց է այցելում Հայաստանից մեծահարուստը՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը…»։

 

 

16:21 Հայաստան
Աննա Հակոբյանը հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողներին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել է անհետ կորած զինծառայողների մայրերին։

«Անհետ կորած զինծառայողների ծնողներ՝ Բելա Գևորգյանի, Թերեզա Չիբուխչյանի, Արմինե Մուրադյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում մայրերը ինձ հետ կիսեցին իրենց հույզերն ու ապրումները», - գրել է Աննա Հակոբյանը՝ հրապարակելով տեսանյութ 

12:29 Հայաստան
«Միգուցե մտածեք մի-մի հատ էլ այսպիսի բուդկաներ նաև ծնարաններ խցկեք»

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը լուսանկար է հրապարակել ու գրել․

«Մարգարյան հիվանդանոցի սուրճի նոր բուդկան

Երևանի քաղաքապետարան, առողջապահության նախարարություն

Այսպես լավ չի, ես կասեի` հեչ լավ չի: Միգուցե մտածեք մի-մի հատ էլ այսպիսի բուդկաներ նաև ծնարաններ խցկեք ու ԿԳՄՍ-ի հետ համատեղ պարտադրեք, որ նորածինների անուններն արձանագրվեն հենց սուրճի բաժակների վրա: Էլ ի՞նչ զոդիակ ու աստղակերպ: Ֆեստիվառի կանոնների համաձայն, հայ երեխաներն այսուհետ կծնվեն կապուչինոյի, ֆրապուչինոյի, ամերիկանոյի ու այլ սրճատեսակների անվան տակ:

Լավ ինչքան կարելի է անմեղսունակ լինել: Աշխարհում այսպիսի բան չկա: Լսե՞լ եք գոնե, որ ծաղկափոշին ալերգիկ է ու ոչ մի կանոններով ու օրենքներով մոր և մանկան առողջության կենտրոնների կամ ծննդատների հենց մուտքի մոտ ճանճերի, մոծակների, կրծողների ու զանազան վարակակիրների կենտրոնատեղի չի կարելի թույլ տալ: Տեսե՞լ եք գոնե, որ այդ սրճի բուդկաներից ինչ ջրափոշի է տարածվում ու աշխատակիցը ռետինե խողովակով ջուր ցանում հիվանդանոց հենց մուտքի ուղղությամբ:

ԿԳՄՍ -  Եթե չեք նկատել, կամ նկատելու չեք տալիս, ասեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հայտնված Գառնիի պատմաճարտարապետական հուշարձանի տարածք է խցկվել սուրճի բուդկա: Հուսամ կարգերին ծանոթ եք, որ նման կարգավիճակ ունեցող հուշարձանների տարածքում նման բոմժությունն անթույլատրելի է: Արագ հեռացրեք այդ անճաշակությունը և տարածքը բերեք նախնական տեսքի:

Թե բա ֆեստիվառ…»։ 

11:25 Հայաստան
Անսահման հուզված, երբ գիտակցում ես, որ արդար ճանապարհով, քրտնաջան աշխատանքով հնարավոր է հասնել մեծ հաղթանակ. Անահիտ Հակոբյան

«Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթող Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը ինթսագրամում գրառում է արել մրցանակը ստանալուց հետո. 

«Անսահման հուզված, անսահման էմոցիոնալ պահ, երբ արցունքները կոկորդդ խեղդում են, ու չես կարողանում խոսել, երբ գիտակցում ես, որ արդար ճանապարհով, քրտնաջան աշխատանքով ու մեծ հավատով իսկապես հնարավոր է հասնել մեծ հաղթանակի»։ 

Հիշեցենք, որ մրցութային երեք օրերի ելույթների արդյունքում Անահիտ Հակոբյանը դարձել է առաջատարը՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին:

Մրցույթին մասնակցել է 7 երկրից ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Չինաստան, Մալթա, 13 կատարող։

13:08 Հայաստան
Մեհրիբանին՝ ՔՊ տրվողները

Նիկոլ Փաշինյանի աջակից Թաթուլ Ասիլյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը։

Ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Բարսեղյանը գրել է. «Էռռռռեխեք, կպեք թաթուլին, շնորհավորեք մեհրիբանի ծնունդը։

Սրա համար էիք 18 թվին փողոց փակում»։

Օգտատեր Արման Հայրապետյանը էլ գրել է. «Մտեք սրա (Թաթուլ Ասիլյան) էջում քպականների հետ նկարները նայեք, որ պարզ լինի բացի լայքողներից ովքեր են ալիևների ընտանիքի սիրահարներ»։

 

10:04 Հայաստան
Հայկոյի ընկերներն այսօր իր երեխայի կողքին չեն, ես միայնակ եմ դաստիարակում. Անահիտ Սիմոնյան

«Իմ կյանքն ամուսնանալուց հետո բավականաչափ փոխվեց»,- 24News-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը։

Նա նշել է, որ մինչև երգիչ Հայկոյի հետ ամուսնանալը, լավ լսարան ուներ, մարդիկ իրեն սիրում էին. «Ամուսնանալուց հետո, չգիտես ինչու, կարծում եմ, Հայկոյի կողքին միշտ պատկերացրել են էլ ավելի ուրիշ աղջիկ։ Ես չէի մտնում այդ պատկերացրած աղջկա կերպարի մեջ»։

Հայկոյի մահից հետո որդու՝ Արմանի, հետ հարաբերությունների մասին խոսելիս՝ Անահիտ Սիմոնյանն ասել է. «Ժամանակին, երբ կար Հայկոն, ես փորձում էի բալանսավորել, որպեսզի եթե պապան երես է տալիս, մաման խիստ է լինում։ Եղավ այն, ինչ եղավ։ Այսօր, ցավոք սրտի, ես միայնակ եմ դաստիարակում, մեծացնում իմ զավակին։

Հայկոյից հետո ես շատ ավելի ուրիշ ձև էի պատկերացնում, թե ինչպիսին կլինի Արմանի դաստիարակությունը։ Երևի թե ժամանակին, եթե Հայկոն իմանար, որ բոլոր ընկերները, բարեկամները, որոնք միշտ շրջապատում էին, մի օր երբ չլինի ինքը, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ, ինքն ավելի զգույշ կլիներ ընկերների, բարեկամների ընտրության հարցում։

Այսօրվա դրությամբ, ոչ մեկ մեր կողքին չէ։ Խոսքն իր ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ շատ հարազատ են, մտերիմ եմ։ Ես և Արմանը բոլորովին այլ պատկեր ենք տեսնում։
Ես ստիպված եմ այս պահին միայնակ լինել Արմանի համար՝ և ծնող, և հարազատ, և ընկեր։ Ինձ մոտ ստացվում է»։

Անահիտ Սիմոնյանն ասել, է որ եթե իր կյանքում հայտնվի մի տղամարդ, իր կյանքում լինի որոշակի փոփոխություն, առաջինը որդին կիմանա այդ մասին։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 24News-ի տեսանյութում։ 

18:36 Հայաստան
Դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանի չորսամյա որդին հարսի ծաղկեփունջը ուրիշի ձեռքից վերցրել ու նվիրել է մայրիկին

Դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանի չորսամյա որդին` Գասպարը, հարսանիքի արարողության ժամանակ  փորձել է հարսի ծաղկեփունջը  վերցնել ու նվիրել մայրիկյին։

Գոհար Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել Ինսթագրամի էջում ու գրել.
«Երբ շատ ես ուզում, որ մայրդ ամուսնանա»։

Հարսի ծաղկեփունջը բռնել է մեկ այլ հյուր, ով պատրաստվում էր այն նվիրել Գոհարին։ Սակայն Գասպարը վազել է նրա մոտ և սկսել քաշել կնոջ զգեստից։ Ստանալով ծաղկեփունջը՝ տղան այն տվել է մորը։

 

14:01 Հայաստան
Անդրեն Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրերի

Երգիչ Անդրեն Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրերի։ Երգիչն այս մասին հայտնել է Ինսթագրամում՝ տեղադրելով համապատասխան տեսանյութ։

«Մեծ պատիվ էր այսօր Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից՝ հայ երգը պահպանելու և զարգացնելու ու աշխարհով մեկ այն տարածելու համար, որպես հարգանքի տուրք, հատուկ պատվոգրերի արժանանալը: Անչափ շնորհակալ եմ: Ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այսօր էլ շարունակում եմ իմ որդեգրած առաքելությունը»,-գրել է Անդրեն։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Andre (@andrehovnanyan)

18:14 Հայաստան
Նամռոտ մայորը՝ ձեր անկողնու մոտ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․

«Եթե տեղյակ չեք, բիզնեսին այսուհետ օրենքով պարտադրելու են տեսախցիկներ ունենալ ու ոստիկանությանը ամբողջական հասանելիություն տալ դրանց։

Սկզբից կովիդի անվան տակ gps-ով տեղաշարժին սկսեցին հետևել, հետո վերացրեցին բանկային գաղտնիքը, վրադիր pegasus-ը ու գաղտնալսումները, հիմա նաև վիզուալ պատկերը ավելացրեցին։

Հաջորդ քայլով բոլորս առավոտյան բարևելու ենք մեր խոհանոցներում նստած ու մեր առավոտվա կոֆեն խմող պարոն մայորին, որը մի քիչ նամռոտ դեմքով ա լինելու, որովհետև գիշերը վատ ա քնել, մոմը բռնած կանգնած էր ձեր անկողնու մոտ»։

23:12 Հայաստան
Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. 

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Վերջին մի քանի ամիսը իմ անունը հայտնվում է շատ հարգելի մարդկանց անունի կողքին, իսկ բովանդակությունը հետևյալն է, որ ես կուսակցական եմ դառնում, կուսակցություն եմ բացում, կուսակցական եմ բուծում և այլն:

Խնդրում եմ ընդունեք սա որպես շարունակություն և հավելյալ պարզաբանում չենթադրող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:

Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական: Կուսակցություն ստեղծելու ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ գործի մեջ չկամ: Ընդհանրապես, այս փուլում Հայաստանի քաղաքականությունը իր թե իշխանությամբ թե ընդդիմությամբ ինձ հետաքրքիր չեն:

Ինձ, իհարկե,  հուզում է իմ պետության ու իմ ազգի ճակատագիրը և, ես, իհարկե, շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքացիական գործունեությունը: Բայց դա ինչպես և նախկինում անելու եմ միմիայն ԻՄ ԽՂՃԻ, ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐԻ ԵՒ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊՐԻԶՄԱՅԻՑ ԵԼՆԵԼՈՎ:

Այսքանը: Մուզիկանտ չզբաղվել ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ԲՈՌՇԱԾ պոլիտիկայով»; 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}