ՀԱՄԱՑԱՆՑ

19:29 Հայաստան
Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային պարկի տնօրեն, Դիլիջանի քաղաքապետի տեղակալ Արման Բազինյանի ընկեր, դասընկեր Ռոբերտ Ալիխանյանի և  ազգային պարկի տնօրենի օգնական, Նիկոլ Փաշինյանի քեռու տղա Մամիկոն Հովհաննիսյանի հարաբերությունները։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ բարեխոսել է, որպեսզի Ռոբերտ Ալիխանյանին նշանակեն ազգային պարկի տնօրեն ու հիմա նրան ասում է՝ ես եմ քեզ պաշտոնի նշանակել, ես էլ քեզ կհանեմ։   Ազգային պարկից մեր աղբյուրը, որը չցանկացավ, որ իր  անունը հրապարակվի, հայտնեց, որ  սեպետեմբերի 10-ին  ազգային պարկի տարածքում վիճաբանություն է  եղել, Ռոբերտ Ալիխանյանի հարազատը, որը ազգային պարկի աշխատող է,  վիճաբանել  է Մամիկոն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում գործի է դրել ինքնաշեն ատրճանակ, մի անգամ կրակել է Մամիկոնի  ոտքերի տակ մի քանի անգամ ՝այլ ուղղությամբ ու դրանից հետո  սպառնացել Մամիկոնին, որ  նա ոստիկաններին  չհայտնի, ասելով՝ ով   ասի,  բ․․․է, իր տղաները՝ բ․․-ի տղաներ։

Ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել։   Ազգային պարկում ասում են, որ  քրեական գործը հարուցվելու  դեպքում այն  կփակեր Նիկոլ Փաշինյանի  հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,ով հովանավորում է Ռոբերտ Ալիխանյանին։

Դիլիջանի ազգային պարկի մեր աղբյուրը հայտնեց է, որ երեկ՝ սեպտեմբերի  11-ին Մամիկոն Հովհաննիսյանի վրա կրակածը ազգային պարկ, աշխատանքի է ներկայացել, իսկ Մամիկոն Հովհաննիսյանը գտնվելով խիստ  շփոթված, վախեցած վիճակում՝ արձակուրդ է վերցրել։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին զանգահարեցի Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանին։ Նա ժխտեց, որ կրակել են Մամիկոն Հովհանիսյանի վրա,  ասաց, որ նման դեպք չի եղել, հայտնեց, որ իր և Մամիկոնի հարաբերությունները նորմալ, աշխատանքային հարաբերություներ են, Մամիկոնն էլ վերցրել է իր հերթական արձակուրդը։

Նիկոլ Փաշինյանը 2019-ի գարնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: Նիկոլ Փաշինյանն այդ գրառումը կատարել է իր քեռու տղայի՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանի մասին։ 2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը։

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:  2019թ․ հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի:

Սակայն  Նիկոլ Փաշինյանի քեռու տղային «Դիլիջան» ազգային պարկում նորից են պաշտոն տվել։ Մամիկոն Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 8-ից ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի օգնականի պաշտոնը։ Վերջինս ունի միջնակարգ կրթություն, աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Կառավարում» մասնագիտությամբ»։

17:34 Հայաստան
Անդրե. Սա հատկապես կարևոր է իմանան ապագա ծնողները

Երգիչ Անդրեն, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, գրում է.

«Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք բոլորիդ՝ մեր բալիկին ուղղված բարեմաղթանքների և շնորհավորանքների համար, Աստված թող պահապան լինի բոլորիս բալիկներին:

Այսօր ուզում ենք ձեզ հետ կիսվել շատ օգտակար նորությամբ, այն հատկապես կարևոր է իմանան ապագա ծնողները:

Խոսքը պորտալարի արյան բանկի մասին է, որը պորտալարի բջիջները տարիներով պահպանում  է և հետագայում, եթե հարկ լինի, ձեր երեխայի, նրա եղբոր կամ քրոջ և, նույնիսկ, ծնողների համար կարող է լինել առաջին օգնություն, քանի որ պորտալարի  արյան բջիջները բուժում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, սրտի խնդիրները, ուղեղի վնասվածքը և այլն»։

16:02 Հայաստան
Լիաննա Վանոյանն իրեն վատ մեկնաբանություններ գրողներին համեմատել է օձի հետ

Դերասան Լիաննա Վանոյանը, որ վիրահատության միջոցով նիհարել է, արձագանքել է իրեն վատ մեկնաբանություններ գրողներին՝ նրանց համեմատելով օձի հետ։

11:46 Հայաստան
Դերասանուհին հայտարարել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ ամուսնանալու մասին

Դերասանուհի Միլենա Վարդանյանը հայտարարել է Հայաստանում Կանադայի դեսպան  Էնդրյու Թըրների հետ ամուսնության մասին։

Նա լուսանկարներ է հրապարակել ինսթագրամի իր էջում ու կից գրել.

«Ուրախ ենք նշելու մեր ամուսնության գրանցումը և անհամբեր սպասում ենք ձեզ հետ նոյեմբերին նշելու հարսանեկան արարողությունը: Պարոն և տիկին Թերներ»։





 

09:32
Վերցրեք սպիտակ թուղթն ու վրան կատակ գրեք, տեսեք, ով կծիծաղի մայրիկից բացի. Գարիկ Մարտիրոսյանի կին

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը, որ շատ ակտիվ է սոցհարթակներում, արձագանքել է բոլոր նրանց, ովքեր կարծում են հումորային կոնտենտ ստեղծելը դյուրին է։

«Օրերս նկարահանեցինք Comedy Club-ի 20-րդ հոբելյանական եթերաշրջանը։ Դժվար է հավատալ, 20 տարի ամեն շաբաթ TNT-ի եթերում։ Հսկա աշխատանք է, իհարկե։

Շատերը կարծում են, որ հումորային կատակներ գրելը հեշտ է։

«Էդ ի՞նչ աշխատանք է որ մարդկանց ծիծաղեցնելը, պարզապես զվարճություն է»,-կարծում են նրանք։

Ինչ կարող եմ ասել այս առումով։ Վերցրեք սպիտակ թուղթ ու վրան մի քանի կատակ գրեք, որոնք կծիծաղեցնեն ոչ  միայն ձեր մայրիկին:

Այդ դեպքում հավանաբար կհասկանաք, թե ինչ է նշանակում 20 տարվա ընթացքում գրել հարյուր հազարավոր կատակներ, զվարճալի երգեր և բեմադրել տասնյակ հազարավոր զվարճալի համարներ: Բրավո բոլորին, որոնք աշխատել են այս  20 տարիների ընթացքում»,-գրել է Ժաննա Լևինա Մարտիրոսյանը։

16:57 Հայաստան
Կեցցե կործանվող Հայաստանի Հանրապետության իշխանությունը. Արցախցի լրագրող

Արցախցի Աննա Մեկունցը գրում է. 

«Այսօր ես ԱԺ էի գնացել, ու Սիմոնյանը վրդովվել էր ահագին, որովհետև հարցրեցի նրան, թե ինչպե՞ս կարող է Արցախի հանձնումը իր համար հաղթանակ լինել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանը կապ չունի Արցախի փլուզման հետ, և որ Արցախը փլուզվեց ԱՀ նախագահի փաստաթուղթ ստորագրելով։
Ելույթից հետո էլ այդ անձը հայտարարեց, որ Ացախի` ՀՀ֊ում գործող իշխանությունները այլևս ոչ մի իրավունք չունեն ներկայացնելու արցախահայության իրավունքները։ Իր խոսքով` արցախահայերին վերաբերվող բոլոր հարցերը պիտի լուծվեն  Արցախահայության Փախստականների նոր կազմավորված որևիցե հաստատությունում։

Սիմոնյանը նաև նշել է, որ Պրահայի հանդիպման ժամանակ, նպատակը ոչ թե Արցախի փրկությունն էր, այլ Հայաստանի ինքնիշխան պետության պահպանումը. այսինքն, ստացվում է, որ ՀՀ իշխանությունները զոհեցին Արցախն ու Արցախի ժողովրդին, որովհետև ըստ այդ մարդու` Արցախում հայեր չեն ապրել։

-Դուրս եկեք այս թեմայից, դուք Հայ եք,֊ ասել է նա լրագրողներին, չիմանալով, որ ես Արցախից եմ։

Իսկ վերջում նա գոհ հայտարարեց, որ Արցախի Հանձնումը Հայաստանի հաղթանակն է համարում։ Կրկնում եմ, ՀԱՂԹԱՆԱԿԸ։

Ինչ խոսք, կեցցե կործանվող Հայաստանի Հանրապետության իշխանությունը...»։ 

15:43 Հայաստան
Արսեն Թորոսյան. Չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու մասին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.

«Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:
 Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները»։

Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու ավելացրել. «Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։

Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին»։

11:01 Հայաստան
Նազենի Հովհաննիսյան. Սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազեի Հովհաննիսյանը գրում է.

«Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ու չնայած՝ կարճ ժամանակով էի Կրասնոդարում, օրհնություն էր Պատարագին հասնելն ու հիանալի համայնքի հետ հաղորդության սուրբ խորհրդի մի մասնիկը լինել: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում էինք:

Կողքի նոր կառուցվողը՝ առաջնորդանիստ մեծ եկեղեցին է:

ՊԱՏԱՐԱԳԻ Երգչախումբը՝ անհավանական, Արենի դրած ավանդույթով ու գեղեցկագույն ձայներով. ցավում եմ, որ Արենն այլևս չի զբաղվում երգչախմբով..., բայց վատահ եմ, որ մեծ եկեղեցում նրա շնորհը կրկին կվայելենք:

շնորհակալ եմ չքնաղ երգչուհիներին դրախտային ձայներով ներկայության համար:
Եկեղեցում՝ կոնկրետ աղոթքի եկած մարդիկ՝ առանց անհանգիստ վազքի ու րոպեն մեկ իրար հրմշտելու: Աղոթական լռության մեջ:

Էդ փոքրության մեջ՝ մեծ մի սիրտ... Հայի, կարոտի ու էլի իրարով ապրելու՝ անգամ օտարության մեջ:
Գանձակից ( Կիրովաբադ) դեռ վաղուց գաղթած հայությունը շատ է Կրասնոդարում: Իմ հարազատները, ազգականներն ու պարզապես Արցախցիներ՝ Լեռնային կամ Դաշտային Արցախից... Նորից տուն սարքող հայություն կամ արդեն 3 սերունդ այստեղ շենցնող լավ մարդիկ....
Կրասնոդարը մաքուր- մաքուր՜՜. Ստեփանակերտը հիշեցի, միշտ մաքուր էր, ու խոնավ , լավ կլիմայով: Էստեղ էլ նույնն էր: 35 տարի չէի եղել ...
Խառը զգացմունքներ էին, ու ամենից սուրը՝ Արցախի կարոտն ու կորուստը... բարբառը ՜՜՜՜.... մերոնց հանդիպելն ու իրենց բարբառը, մարդկանց ջերմությունը, հարյուրավոր նամակներն ու ջերմ խոսքերը, որոնք գրում էիք... սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ...

Հ.Գ. Շնորհակալ եմ հազարավոր ջերմ խոսքերի ու հանդիպման հրավերների համար. հաջորդ անգամ կհանդիպենք ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ երոկոյիս)՝ Կրասնոդարում. կիսատ էր էս անգամը մի տեսակ....»։

12:02 Աշխարհում
Պահանջել են Պուգաչովային և Գալկինին զրկել ծնողական իրավունքներից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովային և շոումեն Մաքսիմ Գալկինին (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված օտարերկրյա գործակալ) պահանջել են զրկել ծնողական իրավունքներից։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

«Ռուսաստանի վետերաններ» շարժման ակտիվիստները դիմել են Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային՝ ամուսինների տեղափոխության պատճառով։ Շարժման ղեկավար Իլդար Ռեզյապովը վստահ է, որ բնակության վայրերի կանոնավոր փոփոխությունը երեխաների համար վնասակար է։

Լիզան և Հարի Գալկինները նոր ուսումնական տարում չեն վերադարձել իսրայելական դպրոց. նախ ծնողները նրանց տեղափոխել են Կիպրոս, իսկ ավելի ուշ մոր հետ տեղափոխվել են Լատվիա։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ակտիվիստները պահանջում էին, որ եթե ընտանիքը վերադառնա Ռուսաստան, ապա երեխաներին վերցնեն աստղային զույգից։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Մաքսիմ Գալկինը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երեխաների հետ Ռուսաստանից մեկնել էր Իսրայել։ Նախօրեին Գալկինը երկրպագուներին ուղղված կոչ էր հրապարակել, որում հայտարարել էր արտասահմանում իր առաջիկա ելույթների մասին։

10:20 Հայաստան
Գեղեցիկ երեկո էր. Պարզապես Լյուսի, պարզապես Սոս

Դերասանուհի, բլոգեր ու մոդել Լյուսի Հայրապետյանը դերասան Սոս Ջանիբեկյանի հետ լուսանկարների շարք է հրապարակել։

Դրանց կից նա գրել է.

«Երևի մի 10 տարի կլինի այն օրից, որ ես և Սոսը նույն բեմում էինք։ Պարզապես բեմն էր այլ՝ թատրոնի, Դրամատիկի, ու դերերն էին այլ՝ Օսկարի և Մարինայի, իսկ այժմ՝ առանց նոր, բեմական,սցենարային անունների՝ պարզապես Լյուսի, պարզապես Սոս :)

Ինչևէ, գեղեցիկ երեկո էր, մեր առաջին դեբյուտային բեմելն էր՝ որպես հաղորդավարական զույգ։ Ասում են՝ լավ էր, ստացված էր։

Լուսանկարները շատ սպոնտան, շատ արագ, շատ պրոֆեսիոնալ ու մի տեսակ հաճելի բեմադրված տեղում»։





Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}