Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան
Այլ տեսանյութեր
ՀԱՄԱՑԱՆՑ
Մահացել է «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ի նախագահ, REGIONS TV-ի հիմնադիր և ԳԱԼԱ TV-ի նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։
«Ցավակցում ենք Կարինե Հարությունյանի հարազատներին, մտերիմներին և լրագրողական համայնքին։ Նրա ներդրումը մարզային լրագրության զարգացման գործում իսկապես անգնահատելի է։
Այս լուսանկարը մեկ ամիս առաջ ենք արել Գյումրիում, երբ տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ տիկին Կարինեի ակտիվ ներգրավվածությամբ ու հումորով, քննարկում էինք ապագա ծրագրեր»,- նշված է «Հանրային լրագրության ակումբ»-ի էջում՝ հրապարակելով լուսանկար։
Լրագրող Հասմիկ Բուդաղյանը գրել է. «Անցյալ տարի մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ իմացանք, որ Կարինեն անձնական նպատակներով հավաքած գումարն ամբողջությամբ ծախսել էր արցախցիների տեղահանումը, նրանց խնդիրները լուսաբանելու վրա։ Արդյունքում շատ արցախցիներ հասցեական օգնություն ստացան, ինչը նրանց ապրելու և արարելու հնարավորություն տվեց Հայաստանում։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար…»։
Դերասանուհի Անջելինա Ջոլին մեծ փոփոխություններ է կատարել իր կյանքում «Կարեր» ֆիլմում նոր դերի համար։ Այս մասին հայտնում է Dail Mail-ը։
Ըստ աղբյուրի, «Մարիա» կենսագրական ֆիլմի համար Անջելինա Ջոլին կարճ ժամանակում սովորել է օպերային երգեցողության հիմունքները։ Այժմ դերասանուհին տիրապետում է ֆրանսերենին և նկարահանվում է ֆիլմում՝ խոսելով միայն ֆրանսերեն։ Նա նաև օգտագործում է ֆրանսերենն առօրյայում։ Ջոլին այժմ ապրում է Փարիզում՝ նկարահանումների պատճառով։
Գազետա.ռու-ն գրում է, որ Անջելինա Ջոլին արդեն խոսել էր ֆրանսերեն մեկ այլ ֆիլմում, որը նկարահանվել էր 20 տարի առաջ։
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Երկրպագուներին անհանգստացրել է 77-ամյա արտիստի ծանր քայլվածքը, ով նկարահանվել է Նյու Յորքում՝ Սուրբ Ծննդյան նոր՝ «Պարկով մարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Այս ֆիլմի համար նա «ստացել» է Ձմեռ պապի արդիականացված տեսք՝ կարմիր վերարկու, տակից տաք սվիտեր:
«Նա 2 ամսում 200 տարեկան է դարձել», «Երևի մոռացել է, թե որտեղ է կայանել ժամանակի մեքենան Տերմինատորից», «Նա Թրամփից մեծ է երևում»,- գրում են X սոցիալական ցանցի օգտատերերը։
Ադամ Շանքմանի նոր կատակերգական մարտաֆիլմում Սանտա Կլաուսից (Շվարցենեգեր) գողացել են նրա կախարդական պարկը: Գողին գտնելու համար Ձմեռ պապը պետք է ուսումնասիրի իր ցուցակը, գտնի վատ վարք դրսևորած երեխաներից մեկին, ով կօգնի դժվարությունների ժամանակ:
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնության խնդիրների մասին լուրերի ֆոնին, միասին չեն ապրում։ Այս մասին հայտնում է In Touch Weekly հրատարակությունը։
«Վերջին շրջանում նրանք իսկապես առանձին են ապրում, և նրանք գոհ են դրանից: Մինչ մյուսները կարող են նման հարաբերությունները դիտել որպես մեծ խնդիր, Հարրին և Մեգանն այդպես չեն կարծում», - ասել է հայտնի ինսայդերներից մեկը:
Ըստ աղբյուրի, Սասեքսի դուքսն ու դքսուհին ամեն երեկո շփվում են տեսակապի միջոցով։ Ինսայդերը նշել է, որ Մեգան Մարքլն իր ամուսնուն գրում է «փոքր սիրային գրառումներ, երեխաների լուսանկարներն ուղարկում»։
«Երեխաներն առաջին տեղում են։ Նրանք երկուսն էլ նրանց կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ նրանց կողքին են: Նրանք կարող են իրարից հեռու լինել, բայց չափազանց կարևոր է, որ նրանք միասին լինեն որպես ընտանիք»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է աղբյուրը։
Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ բասկետբոլիստ Յանիս Տիման իր նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային, մահվանից մեկ օր առաջ վարդերի հսկայական փունջ է ուղարկել, սակայն նա չի ընդունել։
«Իր հոգու խորքում նա սիրում էր նրան: Իր մահից մի քանի ժամ առաջ Յանիսը հսկայական ծաղկեփունջ է ուղարկել Աննային։ Նա սիրում է սպիտակ և կարմիր վարդեր, որպեսզի մեծ ծաղկեփունջ լինի՝ 101 հատից ոչ պակաս։ Հենց նման ծաղկեփունջ էին տարել Աննային, բայց նա անտեսել էր, չէր ընդունել և չէր պատասխանել։ Աննան փակել էր այս էջն իր համար, նրանց հարաբերությունները մնացել էին անցյալում, իսկ Յանիս Տիման չէր ցանկանում դա ընդունել»,- Դվորցովի խոսքերն է մեջբերում Woman.ru-ն։
Յանիս Տիման մահացել է դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը։ 32-ամյա մարզիկի դին հայտնաբերվել է մասնավոր հոսթելներից մեկի մուտքում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքում։ Նրա կողքին ընկած է եղել հեռախոս, որի վրա գրված էր Սեդոկովայի համարը և «Զանգիր Աննային» հաղորդագրությունը էկրանապահին։ Ըստ նախնական տեղեկությունների, լատվիացի խաղացողն ինքնասպան է եղել։
Զույգը հարաբերությունների մեջ էին եղել 2019 թվականից, ամուսնացել էին 2020 թվականին։ Այս աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, որը դատարանը պաշտոնապես ընդունել էր բասկետբոլիստի մահից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին։
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը» հիմադրամին փոխանցելու մասին է։
«Նամակը ես ներկայացնում եմ խոշոր ընկերություններին՝ նկարագրելով մեր ծրագրերը և խնդրում եմ հավանելու դեպքում աջակցել։ Նման նամակներ ուղարկվել են 473 ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել ։ Պաշտոնապես ստացել ենք 4 մերժում և դրական արձագանք ստացել ենք 86 ընկերությունից»,- ասաց Հակոբյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Բրազիլիայի դատարանն որոշում է կայացրել բրիտանացի փոփ երգչուհի Ադելի «Million Years Ago» երգն ամբողջ աշխարհում վաճառքից հանելու մասին, այդ թվում՝ երաժշտական հոսքային ծառայություններից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նախնական դատական ակտով պահանջվում է Sony-ից և Universal-ից «անհապաղ դադարեցնել «Million Years Ago» երգի օգտագործումը, վերարտադրումը, խմբագրումը, տարածումը կամ առևտրայնացումը ցանկացած միջոցներով ամբողջ աշխարհում»:
Որոշումն ընդունվել է կոմպոզիտոր Տոնինյո Գերաեսի կողմից ներկայացված գրագողության մասին հայցի հիման վրա: Նա մեղադրել է բրիտանացի արտիստին Մարտինյո դա Վիլայի 1996 թվականի «Mulheres» ստեղծագործությունը կրկնօրինակելու մեջ, որի համար նա գրել է երաժշտությունը։ Բացի արգելքից, կոմպոզիտորը $160 հազար փոխհատուցում է պահանջել Ադելից, պրոդյուսերից և ձայնագրման մի քանի ընկերություններից, այդ թվում՝ Sony-ից և Universal-ից։
The Guardian-ի հաղորդմամբ, Sony-ի և Universal-ի դուստր ձեռնարկություններին սպառնում է 8000 դոլար տուգանք «անհամապատասխանության յուրաքանչյուր ակտի համար»: Այնուամենայնիվ, երաժշտական ընկերությունները դեռ կարող են բողոքարկել որոշումը։
Ամերիկացի դերասան Ջիմ Քերին նշել է 1994 թվականի «Դիմակը» կատակերգության շարունակության նկարահանման պայմանները։ Նրան խոսքերը մեջբերում է The Hollywood Reporter-ը։
Նրա խոսքով, ինքը կհամաձայնի նկարահանվել, եթե իրեն դուր գա սցենարը։
«Եթե ինչ-որ մեկը ճիշտ գաղափար ունենա։ Խոսքը փողի մասին չէ: Ոչ, ես կատակում եմ փողի մասին…», - ասել է նա:
Քերին նաև հավելել է, որ արդեն խոսել է կարիերան ավարտելու մասին, սակայն պարզաբանել է, որ նկատի է ունեցել հանգստանալու անհրաժեշտությունը։
«Երբ ունենում ես լավ գաղափար կամ մարդկանց մի խումբ, որոնց հետ իսկապես հաճույք ես ստանում աշխատելուց, ամեն ինչ փոխվում է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշել է 62-ամյա դերասանը։
Ամերիկյան ռեալիթի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը SKIMS բուտիկի բացմանը եկել է կոտրված ոտքով։ Այս մասին հայտնում է People-ը։
Քիմ Քարդաշյանը հանրության առաջ դուրս է եկել ձյունաճերմակ կոմբինեզոնով՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացրել է պայուսակը և բարձրակրունկ կոշիկները, որոնք նա կրել է չնայած կոտրված ոտքին։
Դեկտեմբերի սկզբին Քիմ Քարդաշյանը կոտրել էր ոտքը։
«Տոների ժամանակ կոտրել եմ ոտքս»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ գրել է նա՝ ցույց տալով անշաչժեցված ոտքը և հենակները։
2024 թվականին Քարդաշյանը նաև կոտրել էր մատները և բողոքել, որ դա ավելի ցավոտ է, քան ծննդաբերությունը։
Գործարար Ալիք FM106.5-ի խմբագիր Լիաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է մի արտակարգ դեպքի մասին, որին ներկա, որոշ չափով նաև մասնակից է դարձել։
«Բա չիմացաք, ոտքով ենք գնում դպրոց։ Ինչու՞, որովհետև ավտոբուսը ճանապարհին խփեց մի մեքենայի հայելիների։ Փողոցում խտությունն այնպիսին է, որ չգիտեմ`ինչպես պիտի չխփեր։
Երիտասարդ վարորդը, իր հայելիների դարդով, բառացիորեն բռունցքներով հարձակվեց ավտոբուսի վրա։ Տարեց վարորդը փորձեց հասկացնել, որ բերնեբերան լցված ավտոբուսով երթը ավարտի, հասնի գառաժ, կզանգի։ Բայց չէ, ջահելին էլ ոչինչ չէր հետաքրքրում։
Ի՞նչ արեց վարորդը։ Ճիշտ է։ Դե ժողովուրդ ջան, իջեք։ Էսօր սենց։ Ու ամբողջ ավտոբուսը հլու հնազանդ իջավ, Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի, որովհետև ուղղաթիռ տաքսի չկա։ Միայն ես ասացի` չեմ հասկանում,մի մարդու հայելիներն ավելի կարևոր ե՞ն, քան էսքան մարդու գործի և դասի հասնելը։ Բնականաբար բոլորը գլուխները կախ իջան։
Երևանի քաղաքապետարան, ես իհարկե շնորհակալ եմ, որ ապահովում եք առողջ ապրելակերպ, բայց էս տրանսպորտ չի։ Ես չեմ մեղադրում վարորդին, որովհետև նա չունի իր մեջքի ետևում հստակ կառույց, որն իրեն կասի` եթե մանր բաներ լինեն, չկա մարդու կյանքին սպառնալիք, դու առաջին հերթին պիտի քաղաքացիների մասին մտածես։ Վարորդը գիտի, որ ԱՊՊԱ-յի փողն էլա իրա վրա, պլանն էլ։
Մի խոսքով քաղաքավարի տրանսպորտի ՄԵՋ ենք։ Ու եթե սենց հլու-հնազանդ էլ մնանք, որ ով ուզի, երբ ուզի կարողանա դուրս հանի տրանսպորտից, դեռ քիչ էլ են թանկացնում»,-գրել է նա։