ՀԱՄԱՑԱՆՑ

16:32 Հայաստան
Առաջիկայում շա՜տ անակնկալներ են սպասվում. Անահիտ Հակոբյանի գրառումը՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո

Երգչուհի Անահիտ Հակոբյանը, ով Գասոյայի հետ մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, հրապարակում է արել՝ գրելով

«Սիրելիներս շնորհակալ ենք այսչափ ջերմության ու սիրո համար։ Հարյուրավոր նամակներ ենք ստանում ու ջերմագին խոսքեր, ուրախ ենք շատ, որ սիրեցիք մեր համագործակցությունը։ 

Առաջիկայում շա՜տ անակնկալներ են սպասվում»։ 

Հիշեցնենք, որ  «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում  ելույթ ունեցած 12 մասնակիցներից ընտրվել է Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթում։ 

Հեռուստադիտողի SMS քվեարկության և Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրի քվարկությունների արդյունքում Հայաստանը ներկայացնելու է Պարգը։ 

15:33 Աշխարհում
Քարդաշյանը հանրությանը ներկայացել է արծաթագույն զգեստով՝ 76 հազար դոլար արժողությամբ միկրո պայուսակով

Մոդել և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է արծաթագույն զգեստով՝ 76000 դոլար արժողությամբ միկրո պայուսակով։ Նա իր լուսանկարը հրապարակել է Instagram-ում։

Քիմ Քարդաշյանը մասնակցել է Saturday Night Live ամերիկյան շոուի 50-ամյակին նվիրված մասնավոր միջոցառմանը։ Հասարակական երեկոյի համար մոդելն ընտրել է Balenciaga կուտյուր հավաքածուի արծաթագույն մաքսի զգեստ։ Ռեալիթի աստղն տեսքն ամբողջացրել է հազվագյուտ Hermès Kellymorphose Kelly Sac Bijou ստերիլ արծաթից միկրո պայուսակով։ Աքսեսուարն Rotormine վերավաճառքի հարթակում արժե 76600 դոլար:

Փետրվարի սկզբին Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել 2025 թվականի Fifteen Percent Pledge Gala-ին, որն անցկացվել է Լոս Անջելեսի Paramount ստուդիայում։ Մոդելը դուրս է եկել սև կաշվե մաքսի զգեստով՝ բաց մեջքով և ցանցավոր ներդիրներով։ Գործարարուհին իր տեսքն ամբողջացրել է բարձրակրունկ կոշիկներով և միկրո պայուսակով։ Հայտնում է «Գազետա ռու»-ն։

15:25 Հայաստան
Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ.Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին

«Շատ ագրեսիվ մեկնաբանություններ եմ տեսնում, որ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար»,- ինսթագրամի սթորի բաժնում տեղադրված տեսանյութում ասում է երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակի ընտրությանը։

«Ժողովուրդ, կներեք, ես չեմ եղել նախ ընտրողը, 2-րդը՝ ես համաձայն եմ ընտրության հետ:
Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ լինելու առումով՝ և ֆիզիկապես, և հոգեբանորեն:  Սիմոնն ու Պարգն էին, 2-ից ով էլ գնար «օկ» էի ընտրության հետ։

Լինելով փորձերին, տեսնելով այդ մարդկանց ստաբիլությունը, երգածը արածը, համաձայն եմ ընտրության հետ: Եթե դուք խնդիր ունեք դրա հետ, ձեր էջերում արտահայտվեք: Ես իմ էջում դրել եմ իմ կարծիքը, դա սուբյեկտիվ է, կարող եք համաձայնել կամ ոչ:
Հայաստանն ենք ներկայացնում, ով էլ ուզում է գնա, նրան պետք է մաղթել հաջողություն և սպասել այդ օրվան:
Ես ուզում եմ, որ գոնե 1 անգամ «Եվրատեսիլ»-ը հաղթենք, ուզում եմ, որ լավ լինի։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, հաղթենք,  կանցնենք երկրորդ փուլ, թե ոչ, բայց այդ երկու արտիստներն էին պատրաստ 12 մասնակիցներից՝ ունենալով մրցույթի ներսում երկու արտիստ, երկու երգ, տեսել եմ բոլոր մասնակիցների թերությունները»,- ասել է Նիկ Էգիբյանը:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:

«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:
 

11:31 Աշխարհում
Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ։

Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից:

Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը»:

18:00 Հայաստան
Բա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան. Վարդ Սիմոնյան

«Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց, դրանից հետո օտարի զորքը չի ուշանում»,-գրում է լրագրող Վարդ Սիմոնյանը։

Նրա խոսքով, որքան սփռված լեզու, այնքան երկիր․ էդ ոնց է ռուսները սա հասկանում են, դուք շարունակում եք գլուխներդ մեխին խփել։ Բա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան։

«Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց, դրանից հետո օտարի զորքը չի ուշանում։

Հիշեք, հպատակին են լեզու և դպրոց պարտադրում, ազգային արժանապատվություն ունեցող էթնոսի տարածքում իր լեզուն մենիշխան է։ Այն երկրներում, որտեղ որևէ լեզու օրենքով հռչակված է որպես պետական ( կամ պաշտոնական), ամեն քաղաքացի պարտավոր է տիրապետել այդ լեզվին՝ ելնելով իր և պետության շահից։

Այլ լեզվի կամ լեզուների տիրապետելը այդ երկրի քաղաքացու իրավունքն է, բայց ո՛չ պարտականությունը։ Դա նաև պետության պարտականություն չէ՝ հարկատուների գումարով դպրոցներ բացել նրանց համար, ովքեր չեն տիրապետում երկրի պետական լեզվին։ Գնացեք մասնավոր կրթվեք, բայց իմացեք, որ պարտավոր եք ճանաչել այն լեզվի գերադասությունը, որտեղ ապրում եք։
Անգամ խորհրդային շրջանում հայերենը պետական լեզվի կարգավիճակ է ունեցել, բացեք 1922, 1936, 1978 թվականների Սահմանադրությունը և կարդացեք։

Լեզվաքաղաքականությունը նախ՝ ինքնապաշտպանություն է, այլ բան է, որ Ժամանակի քաղաքակրթական հոսքերին անհաղորդ լեզուն չի կարող երկար տևել:

Ամենահրեղեն լեզուն էլ չի դիմանա. երբ խոսքի հրապարակները բտես դատարկախոսներով, որոնք շեք են արել քաղաքական, հասարակական բոլոր ինստիտուտները և շուրջօրյա ռեժիմով կախվել հանրության ականջից: Հենց ծանծաղ միտքն է լեզուն անապատացնում:

Եվ ամենազուլումը. երբ լեզուն դատապարտված է սպասարկել սուտն ու կեղծիքը, ինքն էլ է ստվում, որովհետև լեզուն նախ՝ վարքաբանություն է: Լեզուն մտածականի կրիչն է. տես՝ ինչ տեքստերով է ներբեռնվում լեզուն և կիմանաս այդ հանրույթի կամքը, գիտակցությունը, երկրի ուժը:
Մտածելիք է»։

16:46 Հայաստան
Ինչպես է Նանուլը շնորհավորել մայրիկին

Երգչուհի Նանուլն ինսթագրամի իր իր էջում մայրիկի՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանի տարեդարձի առթիվ լուսանկարներ է հրապարակել ու սեր խոստովանել։

«Ծնունդդ շնորհավոր, մամ։ Դու լավագույնն ես աշխարհում, իմ ուժն ես, հույսը և իմ մեծ ոգեշնչումը։ Շնորհակալ եմ անսահման սիրո և աջակցության համար։ Քեզ պես գեղեցիկ ու հիանալի օր եմ մաղթում»,-գրել է Նանուլը։

15:29 Աշխարհում
Կլինեմ ճաղատ ու բեղավոր. Գարիկ Մարտիրոսյանը փոխում է իմիջը

Հումորիստ, շոումեն, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է փոխել իր կերպարը TNT-ի առավոտյան հաղորդման ժամանակ։ Այս մասին «Գազետա Ռու»-ին հայտնել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։

Մարտիրոսյանի խոսքով՝ «Մեր Ռուսաստանը. Մարտի 8-ին» շոուի ժամանակ նա խաղացել է օպերատոր Ժորիկ Վարդանովի դերը, որի անունը Ռուդիկ է, ինչի համար ստիպված է եղել սափրել գլուխն ու բեղեր աճեցնել։

«Դուք կարող եք նկատել, որ ես մի փոքր անսովոր տեսք ունեմ: «Ես բեղեր ունեմ, մի քիչ աճած դեմքի մազեր ու քիչ մազ գլխիս»,-ասել է նա։

Ռուդիկը, հիշում է Մարտիրոսյանը, երբևէ տեսախցիկի առաջ չի եղել, և նկարիչը որոշել է նրա համար մի հատկանիշ հորինել, որը կտարբերի նրա կերպարը Գարիկի բնորոշ կերպարից։

«Իսկ կյանքումս երբեք չսափրված չեմ եղել, միշտ մաքուր եմ սափրվում ու կյանքումս առաջին անգամ էսպես բեղեր եմ աճեցնում։ Ես կլինեմ ճաղատ ու բեղավոր օպերատոր»,-ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նշել է, որ «Մեր Ռուսաստանը. Մարտի 8»-ը ավարտված աշխատանք է, հեռուստատեսային մյուզիքլ, որում ընդգրկված են «Մեր Ռուսաստանի» բազմաթիվ կերպարներ։ Շոումենի խոսքով՝ իրենց սպասում է երջանիկ ավարտ և մարտի 8-ին համատեղ տոնակատարություն։

Բացի Միխայիլ Գալուստյանից և Սերգեյ Սվետլակովից, ֆիլմում նկարահանվել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը, Ստաս Միխայլովը, Ալեքսանդր Սերովը, Լյուսյա Չեբոտինան և Սերգեյ Լազարևը՝ Սերգեյ Շնուրովի դերում։

09:40 Աշխարհում
Քանյե Ուեսթը բաժանվում է կնոջից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը բաժանվում է կնոջից՝ Բիանկա Սենսորիից։ Այդ մասին գրում է Daily Mail թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։

47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ առաջիկա օրերին սպասվում է ամուսնալուծության դիմում։

Հաղորդվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ 30-ամյա Սենսորին 5 միլիոն դոլար վճարում կստանա իրենց կարճատև ամուսնությունից հետո, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին:

Պարբերականը նշում է, որ Ուեսթը ամուսնալուծվում է Գրեմմիի կարմիր գորգի վրա Սենսորիի սադրիչ տեսքով հայտնվելուց տասն օր անց։ Մրցանակաբաշխությանը նա լուսանկարիչների համար կեցվածք էր ընդունել թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։ Ուեսթն ու Սենսորին միասին են անցել կարմիր գորգի վրա, սակայն բուն արարողությանը չեն մասնակցել, չնայած ռեփերը առաջադրվել է «Գրեմմիի»՝ «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։

Փետրվարի 10-ին Սենսորին հայտնվեց X սոցիալական ցանցում՝ խնդրելով Աստծուն փափկացնել ամուսնու սիրտը և այն լցնել իմաստությամբ և բարությամբ՝ հավելելով, որ նա սիրում է իր ամուսնուն «անվերապահորեն»՝ չնայած նրանց տարաձայնություններին:

Սենսորիի գրառումը Ուեսթի աքաունթում հայտնվեց տարբեր թեմաներով, այդ թվում՝ նացիզմի վերաբերյալ մի շարք հակասական գրառումներից հետո: Ընդ որում, գրեթե բոլոր գրառումները գրված են եղել մեծատառով, առանց կետադրական նշանների, իսկ որոշներում անպարկեշտ արտահայտություններ են եղել։ Սոցցանցի մի շարք օգտատերեր ենթադրել են, որ ռեփերի աքաունթը կոտրվել է։

Դրանից հետո Ուեսթի X-ի էջն անհասանելի էր, բայց ավելի ուշ մուտքը վերականգնվել էր, իսկ վիճահարույց գրառումների մեծ մասը հեռացվել էր: Բացի այդ, երբ օգտատերերը փորձում են մուտք գործել West-ի X էջ, տեսնում են նախազգուշացում. «Այս պրոֆիլը կարող է պարունակել պոտենցիալ զգայուն բովանդակություն»:

Ավելի ուշ զույգը հայտարարություն տարածեց՝ հերքելով բաժանման լուրը և տեղեկացնելով,որ պատրաստբում են նշել ամուսնության տարեդարձը։

09:38 Հայաստան
Սոնա Ռուբենյանն իր հետևորդներին ցավալի լուր է հայտնել

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանն իր հետևորդներին ցավով ու ափսոսանքով հայտնել է, որ այսօր նախատեսված համերգին երգել չի կարողանա։

«Այս շրջանում լայն տարածում գտած վիրուսներն ինձ էլ չխնայեցին»,-նշել է երգչոըհին ու ավելացրել, որ համերգը կայանալու է։

18:45 Աշխարհում
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները մասնակցել են Չարլզ III-ի թագավորական ընթրիքին

Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի հետ Մեծ Բրիտանիայում մասնակցել է Չարլզ III-ի թագավորական ընթրիքին։ Այս մասին հայտնում է People-ը։

Նախօրեին  տեղի է ունեցել թագավորական ընթրիք, որը կազմակերպել էին Չարլզ III-ը և Մեծ Բրիտանիայում Իտալիայի դեսպանը։ Ընթրիքին մասնակցել են քաղաքական գործիչներ, ինչպես նաև Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, Հելեն Միրենը և Դոնաթելլա Վերսաչեն։

Վիկտորիան ամուսնացած է Դեյվիդ Բեքհեմի հետ 1997 թվականից։ Նրանք ծանոթացել են ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Նրանց ծանոթությունից մեկ տարի էլ չանցած՝ նրանք հայտարարել էին նշանադրության մասին։
 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}