Տեսանյութեր
27.02.2014
Ս. Սարգսյան. «ՀՀ-ի կողմից ՄՄ-ին անդամակցումը չի խոչընդոտի Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը»ՀԱՄԱՑԱՆՑ
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի լուսանկարիչ Էդգար Հարությունյանը։
Նա պատմում է.
«Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու»։ Երկրորդ կամ երրորդ օրն էր, որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը (ովքեր ճոպանուղուն ծանոթ են, ասեմ, որ ճոպանուղու վերևի կայանի հետևի գագաթն է, դեպի արևելք)։ Այծասար լեռը գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ այդքան հոլովվող «Իրական Հայաստանի» միջազգայնորեն ընդունված սահմաններից առնվազն 15-20 կմ դեպի ներս։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել։
Հասնում էինք գագաթ, երբ Ավետս ասաց.
- Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա։
Վստահ էի, որ ոչ մի պոստ էլ չկա, բայց ուշադիր նայելուց հետո մեջս կասկած ընկավ։ Ախր ի՞նչ պոստ, քաղաքին այդքան մոտ, մեջքիս հետևում Ջերմուկն էր իր ողջ գեղեցկությամբ, ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող է դիմացս պոստ լինել։ Հասանք գագաթ, պարզվեց, որ իրականությունը շատ տարբեր է իմ պատկերացումներից։ Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է։
Ինչևէ, անտանելի շոգ էր, մի փոքր զրուցեցինք ժամկետայինների հետ, ջրի պաշարները լրացրեցինք ու իջանք քաղաք, իսկ ես մտադիր էի հաղթահարել նաև դիմացի գագաթը, բայց այն մեր հսկողության տակ չէր, ու եթե նախապես որոշեի, որ սկզբում հաղթահարելու ենք վերջին գագաթը, ապա վերոհիշյալ պոստը ձորակով շրջանցելու էինք, ու այսօր դժվար թե դուք կարդայիք այս գրառումը։
Իջնելիս երեխաներիս հրահանգեցի ոչ ոքի չպատմել տեղի ունեցածը՝ հավելյալ խուճապ չառաջացնելու համար։ Իսկ իրենք շատ էին ուզում գոնե ընկերներին պատմել։ Մի փոքր անց որոշումս փոխեցի.
- Տղերք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա։
Այն, ինչ պատմեցի, իրականում գաղտնիք չէ, ու Ջերմուկի բնակիչներն այդ մասին շատ լավ գիտեն։ Ջերմուկի կենտրոնում զբոսնելիս էլ շատ լավ երևում են թշնամու նոր դիրքերը, ու ճիշտն ասած, ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու։
Բայց դրանով հանդերձ՝ գնացեք Ջերմուկ հանգստանալու ու սուրճ խմելու, ուղղակի սարեր մի բարձրացեք»։
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում է dailymail-ը։ Երբ դերասանը հիշում է, որ տուն է վերադարձել «ոչնչի» համար, քանի որ ավերիչ անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել Լոս Անջելեսում։
69-ամյա դերասանը կիսվել է իր ավերածություններով այն բանից հետո, երբ իր տունը ավերվել է սարսափելի անտառային հրդեհների պատճառով՝ NewsNation-ի Էլիզաբեթ Վարգասին տված էմոցիոնալ հարցազրույցում:
Մինչ նա նկարահանում էր փոդքաստը, Մելն ասաց, որ գիտեր, որ իր թաղամասը կրակի մեջ է, և մտածում էր՝ արդյոք իր տունը դեռ կանգուն է:
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը LIFEROOM հաղորդման տաղավարից շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով.
«Ես իմ Հրանտ Թոխատյանին ցանկանում եմ առողջություն, չնայած հիմա դեպի լավն է գնում առողջությունը, երեկ էլ խոսել եմ հետը, գնալու եմ տեսնելու։
Ցանկանում եմ 2025-ը թվականը Հրանտի համար լինի առողջության տարի։ Եվ բեմն է իրեն կարոտել, և իր հանդիսատեսը։ Իրեն բոլորն էլ սիրում են, ուզում եմ իմ Հրանտը, իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը նորից ուրախացնի, ծիծաղեցնի մարդկանց, քանի որ դրա կարիք մեր ժողովուրդը շատ ունի, այն էլ հիմա»։
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։
«Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է, որովհետև երեք հոգի ծնվել է այդ օրը՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,- գրել է Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը։
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է, որ հրաշքով է հաջողվել փրկվել:
«Մենք իրադարձությունների կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջ չորս կողմից։ Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, թեև օդի աղտոտվածությունը ... սարսափելի դժվար է շնչել, հասկանում եմ, որ ես խեղդում է։ Բայց ես ու իմ նման շատ մարդ հրաշքի արդյունքում ենք այս ամենից փրկվել:
Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի»,- ասել է Հրաչ Մուրադյանը Ինսթագրամի էջում տեղադրված տեսանյությում։
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։
«Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել !»,-գրել է դերասանն ու նկարահանման հրապարակից մի քանի լուսանկար տեղադրել ինսթագրամիր իր էջում։
Թե ում է մարմնավորում դերասանը, նա չի հայտնել ու ընդհանրապես, այլ փակագծեր չի բացել։
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Genetic production-ը սոցցանցերի իր էջերում հաճախ է լուսանկարներ հրապարակում նկարահանման հրապարակից, ետնաբեմից։ Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորումէ Խորեն Լևոնյանը։ Նախատեսված է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2025-ի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հրապարակել է Քեյթ Միդլթոնի նոր լուսանկարը՝ քիմիաթերապիան ավարտելուց հետո։ Լուսանկարները հայտնվել են Instagram-ում։
Արքայազն Ուիլյամը հրապարակել է կնոջ նոր լուսանկարը. Քեյթ Միդլթոնը ջինսե տաբատով է և սպիտակ վերնաշապիկով։ Լուսանկարն արվել է թագավորական լուսանկարիչ Մեթ Պորտեուսի կողմից։
«Ամենաանհավանական կինն ու մայրը։ Ուշագրավ է այն ուժը, որը դու ցուցաբերեցիր անցած տարվա ընթացքում։ Ջորջը, Շառլոտան, Լուիսը և ես այնքան հպարտ ենք քեզնով: Ծնունդդ շնորհավոր, Քեթրին: Մենք սիրում ենք քեզ»,- գրել է արքայազն Ուիլյամը։
2024 թ. մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հայտնել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի վաղ փուլերը։ Արքայազն Ուիլյամի կինը նշել էր, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո թեստերի ժամանակ:
Սեպտեմբերի 9-ին Ուելսի արքայադուստրը հայտարարել էր, որ ավարտել է բուժումը։ Նա վերջին ինը ամիսներն անվանել էր աներևակայելի դժվար ժամանակաշրջան:
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում» բազմահազար հետևորդներ ունեցող ոճաբան Արաքսը։
Ի պատասխան գրառմանը հաջորդած քննադատությունների, նա նշել է՝ այնբլոգերներից չէ, որ գովազդներից իրենց եսը կորցրած ապրում են։
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով:
Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին, Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանն ընդառաջ։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օրերս նշել է 45-ամյակը:
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա խոսքերն է մեջբերել The Sun-ը։
77-ամյա կուրացող երաժիշտը լավագույն ֆիլմի համար մրցանակը հանձնել է երգչուհի Բրենդի Կարլիլի ընկերակցությամբ։
«Սա առանձնահատուկ երեկո է ինձ համար, քանի որ չգիտեմ՝ գիտե՞ք արդյոք, բայց շատ պատմություններ են եղել իմ տեսողության վատթարացման մասին: Ես պարզապես ուզում եմ բոլորին վստահեցնել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է: Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ իմ համահաղորդավար Ռիհաննայի հետ»,- կատակել է նա:
Կատակը հանդիսատեսի մոտ ընդունվել է ծիծաղով ու ծափահարություններով։
2024 թվականի ամռանը Էլթոն Ջոնը, վարակիչ հիվանդությունից հետո, հայտարարել էր աջ աչքի կուրացման մասին։ Նա դժգոհում է նաև ձախ աչքի տեսողությունից։