Թուրքերը տագնապած են Շվեյցարիայի գործողություններից
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հանդես է եկել Շվեյցարիային դատապարտող հայտարարությամբ: Պատճառը օրերս շվեյցարացիների կողմից քվեարկությամբ սահմանված արգելքն է այդ երկրում մինարե կառուցելու վերաբերյալ: Ըստ «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքի` Բահչելին մտահոգություն է հայտնել Շվեյցրաիայում բնակվող իսլամադավան եղբայրների ու մասնավորապես թուրքերի համար ստեղծված անբարենպաստ պայմանների կապակցությամբ:
Նշենք, որ 7 մլն բնակչություն ունեցող Շվեյցարիայում Ալլահի հետևորդները կազմում են ընդամենը 5 տոկոս, որից ավելի քան 100 հազարը ազգությամբ թուրքեր են:
«Թուրքերին ամեն առիթով մարդու իրավունքների դասեր տվող, 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ընդունող Շվեյցարիան ամեն կերպ ջանում է սևացնել մեր փառահեղ պատմությունը և միմյանց է բախում տարբեր մշակույթներն ու կրոնները»,- ասել է թուրք ընդդիմադիր առաջնորդը:
Հիշեցնենք, որ Բահչելիի գլխավորած քաղաքական ուժը դավանում է ընդգծված հակահայկական գաղափարախոսություն, հանդիսանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը:
Նախորդող նորություն` Թուրքիան վերացնում է հայկական եկեղեցիները, ու բողոքում, որ Շվեյցարիայում արգելում են մզկիթ կառուցել