Օբաման պաշտոնապես առաջադրել է Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի իր թեկնածուին: Ինչպես տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքէջից, թեկնածուն բոլորիս հայտնի Մեթյու Բրայզան է: Նկատենք, որ վերջին շրջանում համառ լուրեր էին շրջանառվում, թե Բրայզան շուտով նշանակվելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Դրանք, փաստորեն, պաշտոնապես հաստատվում են:
Նշենք, որ Բրայզան ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահն է եղել:
«Այս տաղանդավոր և նվիրված անհատականությունը իմ վարչակազմին մեծ օգուտ կբերի: Ես անհամբեր սպասում եմ առաջիկա տարիներին նրա հետ աշխատելուն», -ասել է նախագահ Օբաման` Բրայզայի թեկնածությունը առաջադրելիս:
Բրայզայի թեկնածությունը սկզբում պետք է հաստատվի ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այնուհետև` Սենատում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան