«Հայաստանի ու Արցախի պետական դրոշները կանգնեցվել են Արարատի գագաթին»
Հարավային Կալիֆոռնիայի, Նյու Ջերսիի, Կանադայի ու Ֆրեզնոյի 11 սփյուռքահայեր ձևավորել են «Արարատ 11» թիմը և բարձրացել Արարատ լեռան գագաթ: Խումբը Թուրքիա է հասել Վրաստանի միջով գնացքով 14-ժամյա ճանապարհից հետո, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
Արարատ լեռան գագաթ խումբն սկսել է բարձրանալ հուլիսի 15-ից` հաղթահարելով եղանակային ծանր պայմանները, հաստաշերտ ձյունը: Երեք օր անց նրանք հասել են լեռան գագաթ ու այնտեղ կանգնեցրել Հայաստանի և Արցախի պետական դրոշները:
«Պետք է այնտեղ լինեիք, որպեսզի տեսնեիք յուրաքանչյուրիս զգացումները` մենք դրախտում էինք մեզ զգում», -լրատվամիջոցին պատմել է «Արարատ 11»-ի անդամ Վաչե Սողոմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա