Միանգամից երկու սկանդալ ТЭФИ մրցանակաբաշխության ժամանակ
Ռուսաստանում հեռուստատեսության ազգային ТЭФИ մրցանակաբաշխության երկրորդ մասը, որը տեղի է ունեցել շաբաթ, Սանկտ Պետերբուրգում, նշանավորվել է միանգամից երկու սկանդալներով: Հատուկ մրցանակից հրաժարվել է «Տառացիորեն թարգմանություն» ("Подстрочник") ֆիլմի հեղինակ Օլեգ Դորմանը և 16 տարիների ընթացքում առաջին անգամ բեմից չեն հայտարարել «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար» անվանակարգում հաղթող լրագրող Մանանա Ասլամազյանի անունը: Հիշեցնենք` Մանանա Ասլամազյանը ղեկավարում էր «Ինտերնյուզ» կազմակերպությունը:
Դորմանը չի եկել մրցանակաբաշխության արարողությանը և իր ֆիլմի պրոդյուսեր Ֆելիքս Դեկտերի միջոցով փոխանցել է բաց նամակ, որը նա կարդացել է բեմից: Նամակում, մասնավորապես ասվում է, որ Ակադեմիայի անդամների, ժյուրիի մեջ կան մարդիկ, որոնց պատճառով իր ֆիլմը տասնմեկ տարի շարունակ չի ցուցադրվել և անհասանելի է եղել լսարանի համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Իսկ ահա ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», Մանանա Ասլամազյանի հետ կապված իրավիճակն աննախադեպ է. իրենք հեռուստաակադեմիկոսները խոստովանել են, որ դա հեռուսաակադեմիայի պրոֆեսիանալիզմին մեծ հարված էր: Պարբերականը հիշեցրել է, որ «Ինտերնյուս»-ի շնորհիվ երկրում 90-ական թվականներին ի հայտ է եկել տարածաշրջանային հեռուստաընկերությունը, իսկ բոլոր այն հարյուրավոր ուսանողները, ովքեր սովորել են այդ դպրոցում, դարձել են պրոֆեսիոնալ հեռուստալրագրողներ:
Իսկ երբ 2007-ին իշխանությունները փակեցին «Ինտերնյուս»-ը, գործնկերների մի մեծ զանգված փորձեց պաշտպանել Ասլամազյանին ու առաջադրեց նրան ТЭФИ մրցանակաբաշխությանը: Բայց այն ժամանակ հեռուստաակադեմիայի մի մասը ռիսկ չի արել նրան մրցանակ շնորհել` իշխանությունների աչքին վատը չերևալու համար:
Այս անգամ Ասլամազյանը հաղթել է այդ անվանակարգում, սակայն մրցանակաբաշխության ժամանակ նրա անունը չի հայտարարվել, ոչ մեկ չի իմացել այդ մասին, նույնիսկ նրանք, ովքեր կողմ են քվեարկել Ասլամազյանի օգտին: «Այդպիսի բան ТЭФИ-ի մրցանակաբաշխության պատմության մեջ չի եղել», -նշել է պարբերականը:
Մանանա Ասլամազյանի հաղթելու մասին տեղեկությունը տարածվել է միայն մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջի միջոցով: «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար» մրցանակը Ասլամազյանին կշնորհվի 2011 թվականի սկզբին «ТЭФИ-տարածաշրջան 2011» մրցույթի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին