«HRW» և «RSF» անհանգստություն են հայտնել Ադրբեջանի՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու վերաբերյալ
«Human Rights Watch» և «Reporters Without Borders» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանում «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի 5 տարվա և «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի 7 տարվա բանտում անցկացնելու վճիռը:
«Ադրբեջանը շարունակում է հալածել իր քննադատներին և զարմանալի չէ, որ նրանք փորձում են կործանել նրանց, ովքեր համարձակվել են քննադատել երկրի բռանպետ աջանորդին և բացահայտել մարդու իրավունքների լուրջ ոտնահարումները: 13 ամիս անցկացնելով բանտում նրանց մեղավոր ճանաչեցին Իսմայիլի շրջանում 2013թ. հունվարի 23-24 տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները հրահրելու մեջ:
Մամեդովն ու Յագուբլուն այն տասնյակ քաղաքական ակտիվիստներից են, ովքեր ձերբակալվում են կեղծ մեղադրանքներով: Երկու ամսից Ադրբեջանը կստանձնի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և Բաքուն, անկասկած, կօգտագործի այս պաշտոնն իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար: Այն պետք է սկսի իրականացնել երկարաժամկետ անդամակցության այն պարտավորությունները, որոնցից շատերը մնացել են միայն թղթի վրա: Մամեդովին և Յագուբլուին, ինչպես նաև նրանց, ովքեր բանտարկվել են քաղաքական դրդապատճառներով, ազատ արձակելը լավ սկիզբ կարող է լինել» ,-նշել է «Human Rights Watch»-ը:
«Reporters Without Borders»-ն իր հերթին քննադատել էր Թոֆիկ Յագուբլու 5 տարվա բանտում անցկացնելու վճիռը:
«Յագուբլու վճիռը, ով մեկ ամիս նախնական կալանքի տակ էր գտնվում, քաղաքական հալածանքների պարզ օրինակ է: Ապշեցնող է, որ նման կողմնակալ և ամփոփ արդարությունը կարող է մատուցվել մի երկրում, որը շուտով ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Այս դատավճիռը պետք է բեկանել վերաքննիչ դատարանում և բոլոր մեղադրանքները պետք է հանվեն նրա վրայից»,-նշել է «Reporters Without Borders» Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ջոհան Բիհրը:
Հիշեցնենք, որ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել այն քաղաքական ակտիվիստներին, որոնց ձերբակալել են կեղծ մեղադրանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին