Թուրքիայում Youtube-ն արգելափակվել է
Թուրքիայի իշխանությունները մարտի 27-ին որոշել են արգելափակել Youtube տեսահոսթինգը: Որոշումը կայացրել է Հեռահաղորդակցության դեպարտամենտը այն բանից հետո, երբ Youtube-ում հայտնվեց Թւորքիայի ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման մասին տեսանյութ, փոխանցում է թուրքական Hurriyet Daily-ն:
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիա հնարավոր ռազմական ներխուժման մասին հարցը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ հրապարակված տեսանյութը մասամբ խմբագրված է և սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը:
Նշենք, որ դեռևս նախորդ շաբաթ Թուրքիայի իշխանությունները դատարանի որոշմամբ արգելափակել էին նաև Twitter միկրոբլոգը:
Հարակից հրապարակումներ`
CPJ. «Twitter»-ի արգելափակումը Գյուլի նկատմամբ արհմարհական վերաբերմունքի ապացույցն էր
Էրդողանը կատարեց խոստումը` Թուրքիայում արգելափակել են Twitter-ը
Թուրքիայի նախագահն անհանդուրժելի է համարել «Twitter-ի» արգելափակումը
Նելի Կրուսը քննադատել է Թուրքիայում Twitter-ի արգելափակումը, այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»