
Yerakouyn.com. Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Yerakouyn.com-ը` հղում կատարելով Լաթաքիայում ունեցած իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին` առավոտյան ժամը 5:00-ին, իսլամիստները Թուրքիայի սահմանից հարձակվել էին հայաբնակ Քեսաբի վրա: Անվտանգության նկատառումներով կառավարական բանակը ընդհանուր առմամբ տարհանել էր մոտ 800 ընտանիքի, որից 670-ը հայ: Նրանք ապաստան են գտել Լաթաքայի Ս. Աստվածածին եկեղեցում: Քեսաբում մնացել էին տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չէին տեղաշարժվել:
Ի դեպ, նախօրեին ազատ էին արձակվել Քեսաբը չլքած երեք հայ` Ժոզեֆ Սաղտջյան (94 տարեկան), Հակոբ Ղազարյան (85 տարեկան) և կինը՝ Արփինե Չոլագյան (73 տարեկան):