ԵՄ-ն կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ: Կոչ ենք անում երկու կողմին անհապաղ պահպանել զինադադարը, զերծ մնալ բռնության կամ ամեն տեսակի սպառնալիքի կիրառումից և շարունակել ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում», - այս մասին ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ:
Հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում առաջիկայում ևս աջակցել հակամարտության քաղաքական լուծմանը և նպաստել խաղաղության հաստատաման աշխատանքներին՝ սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
«Մենք կրկին հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահի գործադրած ջանքերին, հատկապես բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակելու հարցում, ինչպես համաձայնեցվել էր նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև Վիեննայում 2013-ի նոյեմբերին կայացած հանդիպմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախորդող`
ԵԱՀԿ նախագահողն ու համանախագահները հայտարարություն են տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան