
Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության դեպքերի բռնկումներով
Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության դեպքերի բռնկումներով, որը մարդակային կորուստների պատճառ է դարձել: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով:
«Ֆրանսիան կոչ է անում կողմերին հետևել հրադադարի ռեժիմին և լարվածության թուլացմանն ու հետագա միջադեպերը կանխելուն միտված անհապաղ քայլեր ձեռնարկել», - ասված է հայտարարության մեջ: