Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի Տրոիցկյան դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Դատավճռի համաձայն, Հարությունյանը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Դատարանը զրկել է նրան վարորդական իրավունքից՝ ազատ արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում:
Նշենք, որ դատավճռի համաձայն, Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցված է ճանապարհային երթևեկության կանոնների ու տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 13-ին Մոսկվայում հայազգի Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան արգելակների անսարքության հետևանքով հարվածել ու երկու մասի էր բաժանել ուղևորներով լեցուն ավտոբուսը: Վթարի հետևանքով մահացել էր 18 մարդ, մոտ 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Նախորդող հրապարակում՝
Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր