Աշխարհում 20:30 07/08/2014

Ադրբեջանը և Ղազախստանը խորացնում են կապերը՝ Մոսկվայից կախվածությունը թուլացնելու նպատակով

Ղազախստանը և Ադրբեջանը նպատակ ունեն մոտակա ժամանակներս երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ամանգելդի Ժումաբաևը:

Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների միջև այսօրվա դրությամբ բավարար չէ և այն պետք է ավելացնել: Դեսպանի խոսքով, 2013թ.-ի դրությամբ ադրբեջանա-ղազախական ապրանքաշրջանառությունը կազմել է 400 միլիոն դոլար: 


Էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցություն

2007թ.-ին Բաքվում Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացավ 500.000 տոննա ծանրաբեռնվածության հնարավորություն ունեցող հացահատիկային պահեստարանի բացման արարողությունը, ինչը թույլ է տալիս ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով արտահանել այլ երկրներ:

Տնտեսական համագործակցության հիմքը՝ գյուղատնտեսական ապրանքներին զուգահեռ, կազմում են նաև այլ ապրանքները: Ղազախական կողմը Ադրբեջան է արտահանում հիմնականում նավթ, գազ, քիմիական հումք, հացահատիկ, իսկ Ադրբեջանից Ղազախստան է ներմուծվում նավթամթերքներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլ ապրանքատեսակներ:

Բաքվում գործում են ղազախական  Air Astana, SCAT ավիաընկերությունները, իսկ Բաքու և ղազախական Աքտաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ:

Ղազախստանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր նավթագազային ռեսուրսների արտահանման ուղիները և ցանկանում է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային ենթակառուցվածքները`Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը դեպի ԵՄ իր էներգակիրները արտահանելու և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից`Նոր Մետաքսի ճանապարհին միանալու համատեքստում:

Ղազախստանը Աքթաու նավահանգստից նավթ է արտահանում Ադրբեջանի տարածքով: 2014թ-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է 243.683 տոննա նավթ: Ղազախական նավթի տեղափոխությունը այդ նավթամուղով սկսվել է 2008թ.-ից: Նախորդ տարվա դեկտեմբերին Աքթաուի նավահանգիստը և «Tengizchevroil» ընկերության միջև ստորագրվել էր պայմանագիր, ըստ որի Ադրբեջանի տարածքով յուրաքանչյուր տարի պետք է արտահանվի 4 միլիոն տոննա նավթ: 

Ղազախստանը նպատակ ունի արդիականացնել Աքթաու նավահանգիստը, որպեսզի այն դառնա տարանցման կարևորագույն կենտրոն Կասպյան ավազանում: Բաքուն վերջերս սկսել է Աքթաույում կառուցել ադրբեջանական լոգիստիկ կենտրոն, որը պետք է նպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և տարանցման հնարավորությունների մեծացմանը: Կենտրոնի մակերեսը կազմելու է 5.000 քմ, իսկ ծրագրի իրականացման առաջին փուլում ծախսվելու է 20 միլիոն դոլար: 

TurkPa-ն՝ Բաքու-Աստանա համագործակցության կարևորագույն հարթակ

Թուրքական Բոդրում քաղաքում վերջերս կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս 2011թ.-ին՝ Ալմա-Աթայում: Խորհրդի քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում: Կազմակերպության շրջանակներում գործում է նաև Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը՝ TurkPa, որի կենտրոնատեղին Բաքվում է, Թյուրքալեզու խորհրդի ակադեմիան՝ Աստանայում և Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝ Անկարայում:

Բացի այդ հարթակից, Ղազախստանը և Ադրբեջանը համագործակցում են նաև Իսլամական համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի, Կասպյան տարբեր գագաթաժողովների շրջանակներում: 

Քաղաքական երկխոսության մակարդակը նույնպես բավականին բարձր է:

2005թ.-ի ապրիլի 24-ին կայացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնական այցը Ադրբեջան, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր և երկրների միջև ստորագրվել է Ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը:

Քաղաքական երկխոսությանը զուգահեռ, զարգանում է ռազմական ոլորտում համագործակցությունը: Ռազմական համագործակցության շրջանակներում, Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունների միջև գոյություն ունեցող համաձայանգրի հիման վրա Բաքվի բարձրագույն ռազմական ակադեմիայում ուսում են ստանում ղազախ զինվորականները:

Բացի տնտեսական, առևտրային կապերից, ադրբեջանա-ղազախական հարաբերությունների զարգացմանն նպաստում են նաև 2 երկրներում գործող հասարակական կազմակերպությունները` Ղազախստանի ադրբեջանցիների կոնգրեսը, որը ստեղծվել է 1992թ.-ի մայիսին և միավորում է երկրի 120.000-ոց ադրբեջանական համայնքը:

Իր հերթին, Բաքվում 1994թ.-ից գործում է Ադրբեջան-Ղազախստան կազմակերպությունը, որին անդամակցում են պետական գործիչներ, Ադրբեջանի և Ղազախստանի մշակույթի գործիչներ և այլոք: 

Ադրբեջանա-ղազախական համագործակցությունը բխում է Արևմուտքի շահերից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ էներգետիկայի հարցերով խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ իրենք մեծ հույսեր են կապում «Հարավային գազային միջանցքի» հետ, որի միջոցով նախատեսվում է գազ արտահանել Ադրբեջանից դեպի Թուրքիայի և Եվրոպա: 

Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է մեծ աշխատանքներ իրականացնեն էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիայի համար: Քերրի հայտարարությունը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ, քանի որ թե Ուկրաինան, թե ԵՄ-ի երկրների մեծամասնությունը էներգետիկ զգալի կախվածություն ունեն ռուսական գազից: ԱՄՆ-ը այս պարագայում ակտիվացնում է ՎՈՒԱՄ-ի՝ (Վրաստան,Ուկրաինա,Ադրբեջան,Մոլդովա) քաղաքական առանցքի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար:

Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա: Վերջինս այժմ դիտվում է Արևմուտքում որպես յուրահատուկ հակառուսական պատվար՝ Մոսկվայի օրեցօր ավելացող աշխարհաքաղաքական նկրտումների ճանապարհին:

ՎՈՒԱՄ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանը և Վրաստանը շարունակում են ռազմավարական համագործացկությունը էներգետիկ-կոմունիկացիոն ոլորտներում՝ գազամուղեր, նավթամուղեր, ավարտական փուլում է գտնվում Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:

Ղազախստանը ցանկանալով բազմազանեցնել իր էներգակիրների արտահանման աշխարհագրությունը դեպի Արևմուտք, դիտարկում է Ադրբեջանը, որպես պատուհան, տարանցման կարևոր երկիրը, որն իր նավթագազամուղերը, երկաթգծի հնարավորությունները պատրաստ է տրամադրել Աստանային՝ էներգակիրների արտահանման համար: Արևմուտքի շահերից է բխում նվազեցնել կասպյան երկրների կախվածությունը Ռուսատսանից և ԵՄ-ի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնել նաև ադրբեջանական, ղազախական և ինչու ոչ, նաև թուրքմենական ռեսուրսների հաշվին:

Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}