Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ կալանավորված
Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է պահել գործարար Լևոն Հայրապետյանին: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Բասմանյան դատարանի որոշումը Հայրապետյանին կալանքի տակ պահելու մասին թողնել անփոփոխ, իսկ պաշտպանական կողմի բողոքը չբավարարել»,-ըստ աղբյուրի, ասված է Մոսկվայի քաղաքային դատարանի հայտարարության մեջ:
Դատական նիստից հետ Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի որոշումը որակել է «աղաղակող»:
«Նա մեղադրվում է մի հոդվածով, ըստ որի չի կարելի որպես խափանման միջոց ընտրել կալանքը, այդ իսկ պատճառով դա աղաղակող խախտում է: Ես կարող եմ բացատրել այն հանգամանքը, որ Հայրապետյանը շարունակում է մնալ մեկուսարանում, որ ինչ-որ հզոր պատվեր է եղել»,- ասել է նա:
Պաշտպանը նույնպես դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մնալ մեկուսարանում: Մասնավորապես, Հայրապետյանը սրտի լուրջ խնդիր ունի: Նաև նա երկու անգամ ինսուլտ է տարել:
Ավելի վաղ Հայրապետյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, բայց դատարանը որոշել էր, որ գործընթացը չի կարող առանց նրա մասնակցության տեղի ունենալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում է դրանք:
Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Ըստ նախաքննության, հանցագործությունը, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և որի շրջանակներում կասկածվում է նաև Հայրապետյանը, իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան, գործարարին Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալելուց հետո, Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Նախորդող`
Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան