Հասարակություն 15:00 20/11/2014

Անկախացման կողմնակից Կատալոնիայի ղեկավարին քրեական հետապնդում է սպասվում

Իսպանիայի դատախազները ցանկանում են քրեական մեղադրանք առաջադրել Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասի նկատմամբ, ով իր աջակցությունն էր հայտնել Կատալոնիայի անկախացման հանրաքվեին: Մինչ այդ իսպանական իշխանությունները հայտարարել էին, որ այդ հարցումը անիմաստ գործողություն է և անպտուղ քարոզչություն:

Իրավական ուժ չունեցող հարցում

Նոյեմբերի 10-ին Կատալոնիայում տեղի ունեցած հարցման մասնակիցների ավելի քան 80 % կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Իսպանիայի այդ ինքնավար տարածաշրջանի 5.4 միլիոն բնակչությունից քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2.25 միլիոնը:

Իսպանիայի իշխանությունները այդ հարցումը համարում են հակասահմանադրական, քանի որ երկրի Սահմանադրական դատարանը արգելափակել էր Կատալոնիայում անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու` Կատալոնիայի խորհրդարանի որոշումը:

Իր հերթին, Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆաել Կատալան հայտարարել էր, որ այդ քվեարկությունը ոչ մի իրավական ուժ չունի և միայն պառակտում է կատալոնական հասարակությունը: 2009թ.-ից սկսած Կատալոնիայում տեղի են ունենում ոչ պաշտոնական հանրաքվեներ, որոնց ժամանակ մասնակիցների 100%-ը կողմ են քվերակում Իսպանիայից անկախանալուն:

Իսպանիայում անջատողականությունը լուրջ խնդիր է

Կատալոնիան ամենաշատ ֆինանսներն է տրամադրում Իսպանիայի բյուջեին, սակայն հետ է ստանում իսպանական այլ տարածաշրջաններից 16 միլիարդ եվրոյով ավելի քիչ: Կատալոնացիները այդ համակարգը համարում են անարդար:

Կատալոնիայի բնակչության 65 %-ը էթնիկ կատալոնացիներ են, որոնք խոսում են իրենց ազգային լեզվով: Կատալոնիան Իսպանիայում ունի ինքնավարության կարգավիճակ և իր ազգային լեզուն օգտագործում է որպես պաշտոնական, իսկ Կատալոնիայի հարաբերությունները կենտրոնական իսպանական կառավարության հետ կարգավորվում են հատուկ օրենսդրությամբ: Կատալոնիայում անջատողական տրամադրություններն այնքան խորն են, որ արտահայտվում են մեկ նախադասությամբ. «Catalonia is not Spain»:

Իսպանիան զգուշանում է անկախական և անջատողական շարժումներից երկրի տարածքում և չի ցանկանում ճանաչել Կատալոնիայի անկախությունը, քանի որ այն կարող է «դոմինոյի էֆեկտով» հանգեցնել նաև իսպանական այլ շրջանների, օրինակ Բասկերի երկրի անկախացմանը: Դա իր հերթին խնդիրներ կառաջացնի հարևան Ֆրանսիայում, քանի որ Բասկերի մի մասը բնակվում է այդ երկրի տարածքում՝Սուլ, Լաբուր և Ներքին Նավարրա շրջանում: Բասկերը, համարելով իրենց Ֆրանսիայի և Իսպանիայի սահմաններով բաժանված ժողովուրդ, ցանկացել են վերամիավորվել և ստեղծել իրենց անկախ պետությունը: Տարիներ շարունակ Բասկերի անկախության օգտին է պայքարում ԷՏԱ ահաբեկչական խմբավորումը:

Շոտլանդիայի օրինակը կարող էր նախադեպային լինել Եվրոպայի համար

Շոտլանդիայում կայացած անկախության հանրաքվեն ցույց տվեց, որ շոտլանդացիների մեծամասնությունը ցանկանում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում և շարունակել պահպանել 307 տարվա միասնականությունը Լոնդոնի հետ:

Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ Շոտլանդիայի անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկողների գրեթե կեսը, իսկ անկախությանը դեմ արտահայտվողների թիվը նախնական արդյունքներով, հասնում է 54%-ի: Դա նշանակում է, որ անկախացման կողմնակիցների և Մեծ Բրիտանիայի միասնականության պահպանման կողմնակիցների ուժերը և հաղթելու հնարավորությունները գրեթե հավասար էին: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ, Շոտլանդիայի անկախությունը Լոնդոնի համար կարող է արժենալ 2.5 միլիարդ դոլար:

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում իրենք նավթագազային հատվածի շնորհիվ կկարողանան ապահովել շոտլանդացիների բարեկեցությունը: Փորձագետների կարծիքով, Շոտլանդիայի նավթի պաշարները կազմում են 23 միլիարդ բարել: Սակայն անկախության դեպքում հարցեր կառաջանան Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ծովում գտնվող հանքավայրերը բաժանելու հետ կապված: Այս պահի դրությամբ Շոտլանդիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 20.873 ֆունթ սթեռլինգ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20.571:

Շոտլանդիայի անկախության պարագայում Լոնդոնը պետք է այդ երկրի տարածքից դուրս բերի իր ատոմային մարտագլխիկները, իսկ այդ գործողության վրա բրիտանական իշխանությունները կծախսեն 4.2-5.9 միլիարդ դոլար:

Մեծ Բրիտանիայի ամբողջ միջուկային զինանոցը տեղակայված է սուզանավերի վրա, որոնց տեղակայման վայրը Շոտլանդիայի Կլայդ ռազմակայանն է: Այն գտնվում է Շոտլանդիայի արևմուտքում՝Գլազգոյից 40 կմ հեռավորության վրա:

Հենց Կլայդում են տեղակայված բրիտանական 4 ատոմային սուզանավերը, որոնք կրում են Trident միջուկային մարտագլխիկներով հրթիռներ:

Արտյոմ Բալասանով, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}