Պուտին. Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են դիտարկել Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղային հաղորդակցության հարցը
Ռուսաստանի Դաշնությունը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի-Երևան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Աբխազիայի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,- նշել է Պուտինը:
Վերջինս խոսքով` նման մոտեցումը թույլ կտա պայմաններ ստեղծել տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Նկատենք, որ նման հայտարարությամբ ավելի վաղ էլ հանդես էր եկել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան` երկաթուղու վերագործարկման հավանականության հնարավորությունը կախվածության մեջ դնելով վրացական կողմի պատրաստակամությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները