Լևոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է տնային կալանքը երկարաձգելու դատարանի որոշումը
Գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանական կողմը բողոքարկել է նրա տնային կալանքը երկարաձգելու որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում էր ընդունել երկարաձգել գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչև 2015 թ. ապրիլի 19-ը:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը ավելի վաղ բավարարել էր Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում է դրանք:
Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում էր կայացրել ընդունել «Բաշնեֆթի» գործով կալանավորված Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, որը ներկայացվել էր նախաքննական մարմնի կողմից և նրա նկատմամբ նշանակել տնային կալանք:
Նախօրեին հայտնի է դարձել, որ գործով անցնող Վլադիմիր Եվտուշենկոն ազատվել է տնային կալանքից և վերադարձել է ընկերություն աշխատանքի:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ կալանավորված Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան