Տնտեսություն 18:03 21/02/2015

Ադրբեջանական «կայուն մանաթի» միֆը փլուզվեց

Ադրբեջանի Կենտրոնական բանկը փետրվարի 21-ին սահմանել է դոլար-մանաթ նոր փոխարժեքը, ըստ որի, 1 դոլարն արժե 1.05 մանաթ: Թեև վերջին շաբաթներին մասնագետների կողմից հաճախ էր բարձրաձայնվում ադրբեջանական մանաթի արժեզրկման անխուսափելիության մասին, այնուամենայնիվ նման չափերի արժեզրկումը անակնկալ էր բոլորի համար, ինչի մասին վկայում է անխուսափելի գնաճի վերաբերյալ արձագանքները:

Ադրբեջանական կայուն մանաթի ֆենոմենը

Նախորդ տարվա երկրորդ կեսը աչքի ընկավ գրեթե բոլոր երկրների արժույթների արժեզրկմամբ, այնինչ ադրբեջանական մանաթը այդ ընթացքում դրսևորեց բացարձակ կայուն վարքաքիծ: Այդ փաստը ոչ մեկ անգամ օգտագործվեց իշխանական քարոզչամեքենայի կողմից իբրև կայուն տնտեսական զարգացման ապացույց՝ մանաթը ներկայացնելով որպես ամենակայուն արժույթը: Ստորև ներկայացված է արժույթների արժեզրկման տեմպերը 2014թ-ին:



Ադրբեջանական կայուն մանաթի ֆենոմենը իրականում ոչ այնքան կապված էր կայուն տնտեսական զարգացման հետ, որքան այն միլիարդավոր դոլարների, որոնք ԿԲ-ի կողմից շուկա նետվելով պահում էին մանաթի արժեզրկումը՝ փոխհատուցելով միջազգային և տարածաշրջանային գործընթացների անբարենպաստ հետևանքները: Ադրբեջանի կենտրոնական բանկը նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում շուկայում 1.3 մլրդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել մանաթի փոխարժեքը կայուն պահելու համար: Դեկտեմբեր ամսին, երբ ռուբլու կուրսը, բոլոր ռեկորդները սահմանելով, արժեզրկվեց, ադրբեջանական մանաթի փոխարժեքի կայուն պահպանումը Ադրբեջանի ԿԲ-ի վրա արժեցավ 1.12 մլրդ դոլար, հունվար ամսին՝ 1.07 մլրդ դոլար: Այսինքն դեկտեմբերից սկսած ԿԲ-ի պահուստների մսխելու պրոցեսը մեկնարկեց, որը մասնագետների համար հասկանալի էր, որ 12 մլրդ պահուստների պարպվելը ամսիների հարց է, եթե մանաթի փոխարժեքի պահպանումը արժենում է ամսական 1 մլրդ դոլար:

Ահա այս պայմաններում սկսվեց ավելի հաճախակի շրջանառվել մանաթի արժեզրկման անհրաժեշտության մասին: Օրեր առաջ որոշում կայացվեց դոլար ու եվրո ներառող երկարժույթ զամբյուղի մեխանիզմի վրա հիմնված փոխարժեքային քաղաքականություն իրականցնել, սակայն փոխարժեքի պահպանման ուղղված բոլոր ջանքերը ապարդյուն էին և մանաթի կտրուկ արժեզրկումը մնաց որպես միակ լուծում:

Ադրբեջանական կայուն մանաթի փլուզման պատճառների մեջ իր ծանրակշիռ դերակատարությունը ունեցավ նավթի գների անկումը: Ադրբեջանի արտահանման առյուծի բաժինը կազմում է նավթի արտահանումը, որից ստացվող արտարժութային մուտքերը վերջին ամիսներին կտրուկ նվազել են, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդել է ինչպես առևտրային հաշվեկշռի այնպես էլ վճարային հաշվեկշռի վրա:

Ահա այս պայմաններում Ադրբեջանի ԿԲ-ն որոշում է կայացրել 34% դեվալվացիայի ենթարկել մանաթը: Հաշվի առնելով, որ վերջին օրերին խուճապային տրամադրություններ էր տիրում կապված մանաթի արժեզրկման հետ, ԿԲ-ի որոշումը հղի է վերահաս մի քանի լրջագույն խնդիրներով:

Առաջին հերթին մանաթի արժեզրկումը գնաճի մեծ տեմպերի է հանգեցնելու նամանավանդ ներմուծվող ապրանքների մասով: Նման իրավիճակի մենք ականատես ենք եղել դեկտեմբեր ամսին, երբ դրամը սրընթաց արժեզրկվում էր, սակայն, բարեբախտաբար, մեզանում այդ խուճապային տրամադրությունները տևեցին երկու շաբաթ, և տարեկան կտրվածքով արժեզրկումը կազմեց 17%:

Հասարակության շրջանում խուճապային տրամադրությունները արագ չհանդարտեցնելու պարագայում մանաթի աննախադեպ արժեզրկումը կարող է հանգեցնել բանկային ճգնաժամի: Քանի որ մինչև ԿԲ-ի որոշումը մանաթը ավելի արժևորված էր, բնակչության խնայողությունների մեծ մասը պահված է հենց մանաթով, և վերջին օրերին նկատվում էր միտում՝ մանաթով ավանդների փոխարինում դոլարային ավանդների՝ արժեզրկման վտանգը աչքի առաջ ունենալով: Եվ ահա մեկ օրում 34%-ի արժեզրկումը ոչ միայն կտրուկ նվազեցրեց խնայողությունների գնողունակությունը, այլև ստեղծվեց մի իրավիճակ, երբ ավանդատուները զանգվածաբար դիմելու են իրենց ավանդների հետ ստանալու պահանջով, որպեսզի այն կամ փոխարկեն արտարժույթի կամ ձեռք բերեն ապրանքներ:

Ադրբեջանական կայուն մանաթի միֆը փլուզվեց մեկ օրում՝ ստեղծելով համատարած խուճապային իրավիճակ: Հաշվի առնելով Ադրբեջանի տնօրինած ԿԲ-ի և Նավթային ֆոնդի պահուստները՝ դժվար է պատկերացնել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա՝ հանգեցնելով սոցիալական անկառավելի բողոքի (չնայած չի կարելի բացառել), սակայն հասկանալի, որ իրավիճակից դուրս գալը միլիարդներ կարժենա:

Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}