Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:
Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն նախևառաջ ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն:
«Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեկցության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և պարզ ժողովրդի, և խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխծգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ և որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասաց կարդինալը:
Նա նաև հիշեցրեց, որ Ցեղասպանության ողբերգության մեջ ևս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի և խաղաղության կերտող:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դրանից հետո հայտարարեց, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:
Պատարագին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։
Նախորդիվ`
Վատիկանում ցանկանում են Գրիգոր Նարեկացուն եկեղեցական դոկտորի կոչման արժանացնել
Հարակից `
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը՝ Վատիկանի Սբ Պետրոս տաճարում մեկնարկել է (տեսանյութ)
Պատմական իրողություն՝ Նեապոլում. Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի (տեսանյութ)
Toscana Oggi. Պատարագի կարևորությունը նշանավորվում է կողմերի բարձր մասնակցությամբ
Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Ս. Սարգսյան. Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից
Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան