Նեպալում դեռահասին կենդանի են գտել 5 օր ավերակների տակ մնալուց հետո
Նեպալցի փրկարարները Կաթմանդուում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 5 օր հետո փլատակների տակ դեռահաս մի երեխայի են գտել, որը հրաշքով կենդանի է մնացել, գրում է «РИА Новости»-ն:
Նշենք, որ այս դեպքը միակ հրաշքը չէր նեպալյան երկրաշարժից հետո. Panorama.am-ը տեղեկացրել էր 4 ամսական փոքրիկի մասին, որը նույնպես փլատակների տակ կենդանի էր մնացել:
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը անցել էր 5.5 հազարը, իսկ վիրավորվել էին ավելի քան 10 հազար մարդիկ: Մայրաքաղաք Կաթմանդուում բազմաթիվ շենքեր վերացել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը