ԿԺԴՀ պաշտպանության նախարարին գնդակահարել են խորհրդակցության ժամանակ քնելու համար
Կորեայում գնդակահարել են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Հարավային Կորեայի հետախուզական վարչության տվյալներով, գնդակահարել են Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զինված ուժերի հրամանատարին:
Ինչպես նշվում է, նրան մահապատժի են ենթարկել, քանի որ նա քնել էր Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:
Նախարարին գնդակահարել են ապրիլի 30-ին Փխենյանի ռազմական դպրոցներից մեկում: Ավելի վաղ հայտնել էին, որ Կիմ Չեն Ինը հրամայել է 15 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի ենթարկել: