«Կինոտավր-2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն ամենասպասվածներից է
Սոչիում մեկնարկել է «Կինոտավր-2015» փառատոնը, որը կշարունակվի մինչև հունիսի 14-ը: Մրցութային ծրագրում ներկայացված է 14 ֆիլմ, այդ թվում նաև ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: Մրցութային հիմնականում ծրագրում ներառված է նաև Անդրեյ Զայցևի «14+», Արտյոմ Տեմնիկովի «No comment», Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Հեղափոխության հրեշտակները», Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ», Վասիլի Սիգարյովի «03 երկիր» և այլ ֆիլմեր: Ժյուրին այս տարի գլխավորում է ռեժիսոր Ալեքսեր Ուչիտելը:
ru.hellomagazine.com-ին տված հարցազրույցում Աննա Մելիքյանն ասել է, որ ֆիլմը ստեղծելու համար իրեն ոգեշնչել են իր երկու՝ «Սիրո մասին» և «Սիրո մասին 2» կարճամետրաժ ֆիլմերը: «Սիրո մասին» ֆիլմը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար:
«Սիրո մասին» ֆիլմը ռուսական փառատոնի ամենասպասված պրեմիերաների շարքում է:
Հիշեցնենք, որ «Կինոտավրոս» 25-րդ բաց փառատոնում Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել էր Աննա Մելիքյանը՝«Աստղ» ֆիլմի համար: Նրա «Ջրահարս» ֆիլմը (2007 թ.) արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան