Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի հյուրեր` հայտնի դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին կինոփառատոնի բացման արարողության ժամանակ արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին:
Մրցանակները նրանց հանձնեցին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Վիվասել ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Փարաջանովը սրանք պատրաստել է բանտում եղած ժամանակ: Այն ձեզ ենք հանձնում հույսով, որ ձեզ կրկին կտեսնենք մեր փառատոնում»,-հանձնման ժամանակ ասաց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Փառատոնին մասնակցելը կարծես քնքուշ երազ լինի: Հրաշալի էր հանդիպել նաև Օռնելլային և ձեզ հետ կիսել այս օրը»,-նշեց Նաստասյա Կինսկին: