Օդերևութաբանների խորհուրդը՝ ամպրոպի ժամանակ սելֆի չանել
Օդերևութաբանները խորհուրդ են տալիս ամպրոպի ժամանակ սելֆի չանել: Այս մասին, Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ասել է ռուսական «Ֆոբոս» հիդրոմետ կենտրոնի մասնագետ Ե. Տիշկովեցը:
Նրա խոքով, անվտանգության նկատառումներից ելնելով, ամպրոպի ժամանակ կտրականապես արգելվում է օգտվել ցանկացած էլեկտրական սարքից, այդ թվում նաև բջջային հեռախոսից:
Մասնագետը նշել է, որ ամպրոպի ժամանակ լավ է գտնվել պաշտպանված շենքում, կամ սպասել մեքենայի մեջ՝ չդիպչելով մետաղական մասերին:
Աղբյուրը նշում է, որ այսօր Մոսկվայում կայծակի հարվածից մեկ մարդ մահացել է, մեկ հոգի էլ տուժել է: Այս ամսվա սկզբին ամպրոպին սելֆի անելիս մահացել է մի բրիտանացի: Կայծակը հարվածել է սելֆիի համար նախատեսված ձողին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում