Մեքքայում զոհված իրանցի ուխտագնացների թվում են Լիբանանում և Սլովենիայում Իրանի նախկին դեսպանները
«Մեքքայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ընթացքում զոհված իրանցի ուխտագնացների թիվը 464 է»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Մեքքայում զոհված իրանցի ուխտագնացների թվում կան նաև նախկին ու ներկա բարձրաստիճան դիվանագետներ: Նրանց թվում են՝ Լիբանանում Իրանի նախկին դեսպան Ղազանֆար Ռոքնաբադին, Սլովենիայում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Ռահիմ Աղայիփուրը, Մերվում (Թուրքմենստան) ԻԻՀ գլխավոր հյուպատոս Հոսեյն Հոսեյնի Մողադամը, ԻԻՀ ԱԳՆ արարողակարգի վարչության պետի տեղակալ Ահմադ Ֆահիման: Վիրավորված իրանցիների թվում է Չինաստանում ԻԻՀ նախկին դեսպան Մեհդի Սաֆարին է:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ այս տարի ուխտագնացությանը մասնակցել է 64 հազար իրանցի, որից 464-ը զոհվել է: