Սիրիական բանակը շարունակում է Խանասերի ճանապարհի ազատագրման մարտերը
Սիրիական բանակը շարունակում է Սելեմիէ-էսրիէ շրջանի ազատագրված ճանապարհի ականազերծումը: Բանակը նաև իր ամբողջական հսկողության տակ է պահում Էսրիէ գյուղաքաղաքը, մինչև զինվորական ուժերը կհամալրվեն՝ նոր ուժերով ուղղվելով դեպի Խանասերի մայր ճանապարհը: Այս մասին գրում է Հալեպի Գանձասար թերթի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, փակ է, որի հետևանքով վառելանյութ ու սննդամթերք չի հասնում քաղաք: Հալեպ մուտք գործելն ու քաղաքից դուրս գալն անհնար է:
Նախորդող հրապարակում՝
Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում