Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Այսօր Եգիպտոսից Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող Airbus 321 օդանավը, որի մեջ հիմնականում ռուս զբոսաշրջիկներ են եղել, անհետացել է ռադարների տեսադաշտից: Մինչ այժմ իրարամերժ տեղեկություններ էին տարածվում. մեկ հաղորդվում էր օդանավի կործանման մասին, մեկ էլ այն մասին, որ օդանավի անձնակազմը կապի մեջ է մտել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Նախնական տվյալներով, օդանավում եղել է 224 մարդ:
Սակայն քիչ առաջ Reuters-ը տեղեկացրեց, որ Եգիպտոսի վարչապետի աշխատակազմը հաստատել է օդանավի կործանման մասին տեղեկությունը: Ըստ աղբյուրի, օդանավը վթարի է ենթարկվել Սինայի թերակղում:
Վկայակոչելով եգիպտական MEHA գործակալությանը, РИА Новости գործակալությունը տեղեկացնում է, որ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլը հետաձգել է իր բոլոր հանդիպումները և իր հսկողության տակ վերցրել իրավիճակը: