Lufthansa-ն ու Air France-ը դադարեցնում են թռիչքները Սինայի թերակղզու վրայով
Գերմանական Lufthansa և ֆրանսիական Air France ավիաընկերություններն որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հաստատում ենք, որ նախազգուշական նկատառումներից ելնելով և կապված ռուսական ինքնաթիռի աղետի հետ, թռիչքների այնպիսի ռեժիմ ենք մտցնում, որի ժամանակ մեր ինքնաթիռները կընտրեն Սինայի թերակղզու տարածքից դուրս երթուղիներ»,- ասել են Air France ընկերությունից:
Lufthansa ավիաընկերությունն ևս որոշում է ընդունել խուսափել այդ տարածքում թռիչքներից, քանի դեռ չեն պարզվել ռուսական ինքնաթիռի կործանման պատճառները:
Հիշեցնենք, որ այսօր Airbus-321 ռուսական օդանավ, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են: