Հասարակություն 17:49 01/06/2012

«Փակ շուկայի» վաճառքի ժամանակ հուշարձանի պահպանական պարտավորագիր չի ստորագրվել. նույն ճակատագիրը սպառնում է 5800 հուշարձանի

«Գնացի, նայեցի ճեղքից: Նախկին մսի բաժնի վրայի կամարները չկան ու այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե քանդվել է, այլ խնամքով քանդել են»,- Հանրային խորհրդի հրավիրած «Փակ շուկայի» թեմայով քննարկման ժամանակ իր ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Ինչո՞ւ է քանդվել պետության կողմից պահպանվող հուշարձանի մի մասը, ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատու, ի՞նչ անել, հնարավո՞ր է վերականագնել հին տեսքը: Իր խոսքից հետո նման հարցադրումներ արեց Վազգեն Մանուկյանը, որոնց պատասխաններ տվեցին ոլորտի պատասխանատուները, մասնագետները:

ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ առք ու վաճառքի ժամանակ մշակութային հուշարձանի պահպանական պարտավորագիր առաջին գնորդի ու վաճառողի` մշակույթի նախարարության միջև չի ստորագրվել: Նույնը կրկնվել է նաև երկրորդ գնորդի դեպքում: «Իսկ պարտավորագրով հստակ ասվում է` ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել, հուշարձանը իր ֆունկցիան չի կարող փոխել , որևէ միջամտություն չի կարելի անել առանց պաշտոնական եզրակացությունների»,- ասաց նա` հավելելով, որ առկա օրենքները բավարար են այդ խնդիրների լուծման համար, ուղղակի այս պարագայում օրենքը չի գործել:

Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը համաձայնեց, որ սեփականատերը օտարելու ժամանակ պարտավոր էր ստորագրել պահպանական պարտավորագիր, ինչը սակայն չի եղել ու սխալը հենց եկել է այդտեղից: Հանրային խորհրդի իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով, եթե առք ու վաճառքի պայմանագրի կնքնման ժամանակ նման պարտավորագիր չի ստորագրվել, այժմ էլ կարելի է դա անել: Միաժամանակ նրա խոսքով, կա օրենք, որը չի թույլատրում քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանը, այսինքն օրենքը խախտվել է, հետևաբար պետք է պատժվեն օրենքի խախտողները:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ասաց, որ Հայաստանում կա 25 հազար պետության կողմից պահպանվող հուշարձան, որից 19 հազարը պետության սեփականությունն են, օտարման ենթակա չեն, իսկ մնացած 6 հազարը պետությունը կարող է վաճառել, բայց անպայման ստորագրել պահպանական պարտավորագիր: Այդ 6000 հուշարձանից 5800-ը նման պարտավորագիր չունեն, հետևաբար, ըստ նրա, հնարավոր է կրկին հանդիպել նման խնդիրների: «Եթե հուշարձանը որպես սեփականության վաճառվում է, սեփականատերը մշակույթի նախարարության հետ պարտավոր է կնքել այդ պատավորագիրը»,- ասաց նա: ՀԽ ղեկավար Վազգեն Մանուկյանն էլ ասաց, որ պետք է անհապաղ նման հարց բարձրացվի, որ ստորգրվեն նման պարտավորագրեր:


Անդրադառնալով շուկայի ներկայիս վիճակին, Մկրտիչ Մինասյանը նախ ներկայացրեց, թե ինչպես է թույլատրվել սեփականատիրոջը զրոյական հարկում կառուցել ավտոկայանատեղի. «Երբ արդեն սկսվեց այդ հարցով քննարկումը, սեփականատերն արդեն անօրինական, առանց որևէ նախագծի, սկսել էր փորել, աշխատանքներ տանել: Ու ստիպված տրվեց համաձայնություն` կառուցել ավտոկայանատեղի` ամրացնելով շենքը, քանի որ այնքան անթույլատրելի բան էր արվել, որը շենքի կայունությունը կխախտեր: Նախքան որևէ աշխատանք տանելը, պետք է ամրացվեր շենքը, քանի որ 1952 թվականից առ այսօր կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել»: ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամ, «Հայ նախագծի» տնօրեն Գրիգոր Ազիզյանն ասաց, նույնիսկ շենքի մեջ բացված փորսորակի առկայությունը չէր վնասում շենքի կայունությանը: Նրա խոսքով, այժմ իրենց հանձնաժողովը պահանջում է, որ մեկ շաբաթվա ընթացքում սեփականատերը ներկայացնի էսքիզային նախագիծ, որին պետք է մասնագիտական խումբը տա եզրակացություն: Ըստ այդ նախագծի` պետք է ստեղծվի համապատասխան կոնստրուկտիվ համակարգ` մասամբ պահելով հինը, ստեղծել նորը, բայց շենքի արտաքին տեսքը որևէ փոփոխության չպետք է ենթարկվի: Նա վստահեցրեց, որ դա հնարավոր է 100 տոկոս: Իսկ ստորգետնյա ավտոկայանատեղին կարելի է կառուցել` առանց որևէ վնաս հասցնելով շենքին: Մկրտիչ Մինասյանն էլ հաստատեց, որ հնարավոր է վերականգնել հին տեսքը` ամրացնելով վտանգավոր մասերը, մնացած հատվածի վրա: «Այդ ամենը հնարավոր է անել, քանի որ մնացած կամարներն ունեն այդ ռեսուրսները»,- ընդգծեց նա:

Գ. Ազիզյանը նշեց, որ սեփականատիրոջ հետ կա բանավոր համաձայնություն, մնում է ներկայացվի նախագիծն ու խիստ վերահսկողության ներքո սկսել շինարարական աշխատանքները:

Վազգեն Մանուկյանը իր խոսքում նշեց, որ նորմալ պետությունում այս վիճակը դատարանում է լուծում գտնում: «Մեր երկրում դատական միջոցներով հարցեր չենք լուծում, լուծում ենք ընկերական, ախպերական ճանապարհով, դրա համար միշտ այդպիսի հարցեր են առաջ գալիս: Կառավարությանն էլ պետք է խորհուրդ տրվի, որ գնա դատական ճանապարհով»,- նշեց ՀԽ նախագահը: Միաժամանակը նա առաջարկեց, որ հանձնաժողովը հստակ կետերով ՀԽ-ին ներկայացնի իրենց պահանջները` հաշվի առնելով այսօրվա քննարկման ժամանակ հնչած հարցերն ու դիտարկումները, որը ՀԽ-ն կներկայացնի համապատասխան մարմինին: Նա նաև նշեց, որ ՀԽ-ն այս հարցով կդիմի և ՀՀ նախագահին, և կառավարությանը:

Քննարկմանը ներկա «Դալմա-Սոնա» հիմնադրամի տնօրենը լուռ հետևելուց հետո ի վերջո ասաց. «Բոլոր խնդիրները լուծում չեն ստանա, մինչև չլինի քրեական պատասխանատվություն, մինչև մեղավորը չպատժվի: Եթե դա չլինի, այս շարանը շարունակվելու է»,- ընդգծեց նա: Մեկ ուրիշն էլ արձագանքեց. «Մինչև ազգային շահը վեր չդասվի անհատական շահից, այս շարանը շարունակվելու է»: Մեկն էլ ասաց, որ որ ինքը վստահություն չունի, որ շուկան նման վիճակի հասցրած մարդը կարող է այն վերանորոգել այնպես, ինչպես որ պահանջվի ու առաջարկեց «Պետք է անվստահություն հայտնել սեփականատիրոջը»: Այս առաջարկի հետ շատերը համաձայնվեցին:

Նախորդող նորություններ`

Սամվել Ալեքսանյանը եկամուտ չի ակնկալում «Փակ» շուկայից (տեսանյութ)

Սեփականատերը հավաստիացրեց` Փակ շուկան վերջում նույն տեսքը կունենա

Փակ շուկա. մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը

Փորձել է ամրացնել, բայց քանդե՞լ է. Քաղաքապետն արձագանքել է Փակ շուկայի խնդրին

Փորձել է ամրացնել, բայց քանդե՞լ է. Քաղաքապետն արձագանքել է Փակ շուկայի խնդրին

Հենց հիմա քանդում են փակ շուկան. ահազանգ Facebook-ում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}