Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի մրցույթն ավարտվել է. Դավիթ Դավթյանը «կտրվել» է բանավոր քննությունից
Ավարտվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Քոլեջի խորհրդի անդամներից 11-ը իրենց ձայնը տվել են մրցույթի մասնակից, քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանին, իսկ 8-ը` մյուս թեկնածուի` «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանի օգտին են քվեարկել: Երրորդ թեկնածուն` քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը, կտրվել է բանավոր քննությունից: Այս մասին Panorama.am-ին ասաց Աննա Մնացականյանը:
Նրա խոսքով, արդեն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետք է որոշում կայացնի, թե ով պետք է լինի տնօրենը` ինքը, թե Արմեն Հարությունյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ քոլեջի ուսանողության ու դասախոսական կազմի մի որոշ հատված առաջարկել էր Դավիթ Դավթյանին մասնակցել մրցույթին, քանի որ չէին ցանկանում, որ Աննա Մնացականյանը դառնա քոլեջի տնօրեն, ով մասնագիտությամբ «որևէ կապ չունի արվեստի հետ»: Նրանք այսօր նաև բողոքի ակցիա էին կազմակերպել քոլեջի առջև:
Նշենք, որ Նարեկ Առուշանյանի մահից հետո քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գևորգ Սողոմոնյանը, այնուհետև` Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը:
Նախորդող նորություններ` Թերլեմեզյանի քոլեջի դիմաց դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել. սպասում են արդյունքներին
Աննա Մնացականյան. Ես իրավաբանորեն իրավասու եմ մասնակցել Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի մրցույթին
Դ. Դավթյանը ներկայացրել է Թերլեմեզյանի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ, քանի որ «շատ բաներ կան, որ կարող է զգալ միայն նկարիչը
Ո՞վ և ի՞նչ է պետք Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին